HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճշտով» չէր լինի, եթե Հմայակ Հովհաննիսյանը լիներ ԱԺ-ում

Սիրելի հայրենակիցներ՝

ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ զբաղեցնել հայոց խորհրդարանում:

Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ՝  ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:

Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում և «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցիալի և ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը:

Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին և շնորհալիներին:

Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցումերին,  սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: Ուստի, գիտակցելով ձեր առջև պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից և հայտարարել ինքնաբացարկ:

Ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր ծանրակշիռ վստահության համար:

Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված:

Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter