HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

10-ն էլ ազատազրկվեցին՝ 8,5-ից 15 տարով՝ Արմեն Ավետիսյանի տան գործով

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան գործով Կենտրոնի դատարանում ավելի քան 1 տարի ընթացքող դատավարությունն այսօր հանգուցալուծեց: Մարտիրոսյանի վճռով «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Արա Կարապետյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:

Նույն վճռին «արժանացավ» նաեւ Արմեն Նիկողոսյանը, ով նախկինում Նոր-Նորքի ոստիկանության պետի տեղակալն էր եւ ժամանակին մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված դատապարտվել է: Վերջիննես մեղադրվում էին ավազակային հարձակումը կազմակերպելու մեջ:

Մյուս 8 ամբաստանյալներից Հայկ Մելքոնյանը դատապարտվեց 14, Արշակ Գրիգորյանը՝ 13, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:

Հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները դատապարտվեցին համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Նիկոլայ Խաչիկյանը պատժվեց 8,5 տարվա ազատազրկմամբ եւ 250 հազար դրամ տուգանքով, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ 9 տարվա ազատազրկմամբ ու 200 հազար դրամ տուգանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter