HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Բռնաբարված սիրտը»` քաղաքի անկում

Քաղաքից սկսվում է քաղաքացու դիմագիծը: Քաղաքն անդեմ է, երբ աղճատված է` գարշահոտի եւ խանձվածի մեջ:

Յուրաքանչյուրի քայլը մեկ անգամ եւս խորացնում է ասֆալտն ու հաստատում քաղաքի նոր դիմագիծը: Կենտրոնից` ծայրամասեր եւ ծայրամասերից` կենտրոն ընկած հոսքի արտադրությունը կանգ է առնում հենց այն ժամանակ, երբ այլեւս այն բնակեցված կամ վերաբնակեցված չէ: Քաղաքը եւ քաղաքայինը ժանգոտվող է, եթե ճանապարհներին այլեւս չի զգացվում շարժն ու շունչը:

Փողոց դուրս նետվելն այս համատեքստում փրկության նշույլ է. փողոց նետվելն անհրաժեշտ է: Յուրաքանչյուրիս տիրույթը կարող է սահմանափավել մեկ ձեռքի շարժումով, բանալիի մեկ պտույտով…Քանի դեռ չի դարձել բավարարում…Ինքնաբավարարում:

Կայարանն այսօր մեռած է. կետ, որտեղից սկիզբ է առնում եւ ավարտվում քաղաքի օրը. հոգեվարքի մեջ են բոլոր տեսակի կայարանները:Մարդն այլեւս շտապում է: Շտապողականությունն այդ սկսվում է հոսքից, որը նրան դուրս է մղում ինչ-որ ճաղապատ տիրույթից եւ շարունակում իր հրամայականը: Իսկ ամբոխն այդ, որ գոյանում է հրամայականից, դատապարտված է պատնեշի.

Յուրաքանչյուր քաղաք նախ տեղավորվում է անհատի մեջ, ապա մետաստազներ տալիս, սակայն այն եզակիների սպասումը, թե տեղավորումն այս ինքնակարգավորվող դրսեւորում է, տապալման է ենթարկվում. ամբոխն անում է իրենը…Եվ ամբոխին անում են «իրենք»:

Ու ռեմբոյական սպասումը. «Թե որ ծամեն վերջացնեն նրանք խոտն այդ գարշելի» տալիս է միանգամայն նույն արդյունքը. «Կկտարածվեն բաքոսյան զկռտոցներ վայրենի»…Հանճարեղ պոետն այս երկու երեւույթի` գործողության եւ հետեւանքի միջեւ տեղավորել է օրհասական հարցը, որի պատասխանը լուծելիության է տանելու. «Օ~,ի՞նչ անել, ո՞նց ապրել բռնաբարված այս սրտով»:

Անցանկալի սկիզբը եւ արդեն իսկ եղած հանգամանքները կարող են երկարատեւ նինջ ապահովել, քանի թիրախային մի խումբ չի ոտնահարում քաղաքի սիրտը…Իսկ քաղաքը գիտի ճչալ:

Եվ թույլատրելիության սահմանն արդեն ազատ է. «Օ~, սրիկաներ, ահա քաղաքը: Խուժեք կայարան»…

Իսկ այն արդեն դատարկ է: Դատարկությունն ու անպաշտպանելիությունն ամենազորեղ գործողններն են ոչնչացնելու այն, ինչ տեղ, գործողություն եւ ժամանակ է ենթադրում: Մենք անգիտակցաբար կամ ուժի թելադրանքով ակոսում ենք մեր իսկ հողը:

Այն, ինչ մնում է մայթեզրին, սոսկ դիտողականությամբ հետեւում է ոչնչացմանը. այն, ինչ հեռու է մի քանի ցամաք եւ մոտ` քթի տակ:

Եվ ուրեմն ճնշումն այս պարագայում ձեռնտու է ոսկորից ամուր բռնածի եւ շիշը ստամոքսին սեղմածի համար, քանի դեռ անվերադարձ տոմսերն ապահով են, իսկ տիրույթներն` անպետք:

Հ.Գ. Վերնագրում գործածված է Արթյուր Ռեմբոյի «Բռնաբարված սիրտ» համանուն բանաստեծության արտահայտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter