HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2 տարի անց «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան պարտվեց ՏՄՊՊՀ-ին

Երեկ վարչական դատարանը վերջապես ավարտել է ««Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան ընդդեմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» երկու տարի շարունակ քննվող գործը եւ վճիռ է կայացրել հոգուտ պետական մարմնի:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ամանորի նախաշեմին հավկիթի դեֆիցիտ էր գրանցվել խանութներում, իսկ շուկայում մեկ հավկիթը վաճառվում էր 150 եւ ավելի դրամով:

ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել եւ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ «Լուսակերտը» չարաշահում է թույլ տվել, ինչի արդյունքում հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 100 միլիոն դրամով:

«Լուսակերտը», համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել էր դատարան եւ երեկ վերջապես վարչական դատարանը վճռեց, որ հանձնաժողովի կայացրած որոշումն իրավաչափ է եղել եւ փաստարկված:

Այսօր Աղվերանում կազմակերպված «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թեմայով կազմակերպված հայ-գերմանա-լիտվական թվինինգ ծրագրի շրջանակներում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, անդրադառնալով «Լուսակերտի» գործին, նշեց, որ այդ գործն իրենց համար չափազանց կարեւոր նշանակություն է ունեցել: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ երկու տարվա դատական գործընթացում «Լուսակերտն» անհարկի միջնորդություններ է արել եւ երկարաձգել է գործի դատաքննության ընթացքը, սակայն իրենք համբերատար սպասել են գործի ավարտին:

Ըստ Արտակ Շաբոյանի՝ իր ղեկավարած հանձնաժողը կարող էր ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, այն է՝ դիմեր դատարան, որպեսզի ապահովվի հայցը եւ արգելանք դրվի «Լուսակերտի» գույքի կամ ֆինանսական միջոցների վրա, սակայն այդ քայլին չեն գնացել, քանի որ իրենց նպատակը տնտեսվարողներին ֆինանսական ճնշումների ենթարկելը չէ:

«Մենք ցանկանում ենք, որ տնտեսվարողները հասկանան իրենց սխալը, բայց եթե այդ պրակտիկան շարունակվի, ապա ապագայում կվերանայենք  մեր մոտեցումները եւ ավելի խիստ միջոցներ կձեռնարկենք»,- ավելացրեց Արտակ Շաբոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter