HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Զատութեան խարոյկը

Հայաստան դրախտավայր երկիրս, հազիւ ընտրական իր մշուշապատ օրերէն դուրս եկած,  կը բախէր նոր, ցնցող  պատահարի: Ինչ որ – երեւի մինչ այդ մեզի համար անծանօթ մնացած DIY գիշերային ակումբը կը դառնար յարձակման թիրախ:

Ու կը փրթէր հաւարը:

Տակնուվրայ կ'ըլլային ամբողջ ընկերային ցանցերու էջերը, թէզ եւ հակաթէզ: Լուտանք- լուտանքի վրայով,  աղմուկ, քննարկում, մեղաւորի եւ անմեղի խաղին մէջ կը մխրճուէինք քիչ մը բոլորս:

Ցարդ քննարկումներու դուռը կը մնայ բաց, ու օր չանցնիր որ ՖՊ-ի էջերուն չխօսուի այս դէպքին, միասեռականներու, փոքրամասնութիւններու, ազգային-ապազգային  հատուածներուն, եւ Իսթանպուլ այցելող եւ վարդագոյն երազներ փայփայող մարդկանց մասին:

Ո՞վ էր յանցաւորը: Եւ ո՞վ էր մեղաւորը այս ամէնինչին մէջ: Տակաւին Հայաստանի հանրային կարծիքը չէ կրցած կողմնորոշուիլ:

Պարզ է մէկ բան, որ Հայաստանի մէջ այսօրինակ արարք մը, այսինքն խափանարարութիւն կազմակերպելը, մարդոց դէմ որոնք քեզի պէս չեն, ու քեզի պէս չեն մտածեր, կամ քեզի պէս չեն ապրիր տակաւին ընդունելի է:

Ու ատիկա է տխրեցնողը:

Երբ դիմացինդ քեզի պէս չի մտածեր, քեզի պէս չի հագուիր, քեզի պէս չի խօսիր ուրեմն  մեղադրելի է՞:

Ես միասեռականներու դատին պաշտպան փաստաբանը չեմ: Ոչ ալ իմ համար տանելի են անոնց յարուցած վիճակները կամ իբր ցաւագին  ներկայացուած  խնդիրներն ու զգացական զեղումները: Իմ խնդիրը չէ ատիկա:

Բայց միով բանիւ գործուած արարքը, բարիք չի բերեր այսօրուան Հայաստանին այն իմաստով, որ իբր քաղաքակիրթ եւ Եւրոպայի դռները թակող երկիր իր գրկին մէջ չուզեր պահել այդ տեսակի մարդոց: Ոչ միայն չուզեր, այլ կը փորձէ ոտնահարել, անոնց ազատ – անկաշկանդ ապրելու նախնական իրաւունքն անգամ: 

Եթէ անոնց կենսակերպը, ապրելու եղանակը, մտածումները չեն խանգարեր Հայաստան պետութեան քաղաքական կամ հոգեւոր ապահովութիւնը,  կամ արգելք չեն հանդիսանար անոր աճելուն ուրեմն վասն ինչի խանգարել կամ նեղութիւն տալ անոնց:

Դարը փոխուած է, նորէն պիտի կրկնել Ն.Սարաֆեանի հին խօսքը: Ու պարտադիր է որ նոր լեզու մը օգտագործուի, լեզու մը որ հասանելի է բոլորին, որուն մէջ հայ երիտասարդը գտնէ իր եսը նաեւ:

Երիտասարդութիւնը կարիքն ունի իր ձայնը լսելի դարձնելու, երիտասարդութիւնը կարիքն ունի թարմ ականջի... 

Մենք այնքան ենք նօսր, որ Ծոմակներն ու բազում յայտնի ու անյայտ «փոքրամասնականները» կը ներկայացնեն մեծ կարեւորութիւն:

Մեր ապրիլ քսանչորսը սկիզբ կառնէ մարդու, խիղճի, ոգիի, հաւատի եւ այլ ազատութիւնները յարգելով: Մենք  ընդահանրապէս կոչուած ենք ըլլալու ատելութեան թշնամի: Այդպէս էր գրած նաեւ բանաստեղծուհի՝ Վիոլէթ Գրիգորեանը:

Ու կարեւոր է որ անդրադառնաք որ իւրաքանչիւր անհատի ազատութիւն սրբութիւն  է, այնքան ատեն որ կանգ կ'առնէ հայրենի հողի սրբազան ազատութեան եւ անվտանգութեան առջեւ:

Ինձ չեն հետաքրքրեր Փարաճանովի ինթիմ պահերը կամ սովետի դրած սահմանները կամ խաղացած օյինները անոր գլխուն, իմ համար կարեւորը անոր ստեղծած ու նուիրաբերած արուեստի ոգին է, նաեւ ուժը: 

Ինձ չեն հետաքրքրեր թէ Ծոմակն ու իր ընկերները ինչ կեանք կը վարեն, կարեւորն անոնց բերածն է, բերելիքն  է ազգի մշակոյթի ընդհանուր մեծ լաւային:

Այլապէս ի՞նչ:

Պիտի չուզէի որ բոլորը նոյն ձեւով մտածեն բայց պիտի ուզէի, աւելին, պիտի պահանջէի որ՝ միւս տեսակը յարգեն:

Մտածող տեսակը, արուեստին հաւատացող ու մարդկութեան սպիտակ ու թաւիշ մոմեր բերողներուն տեսակը յարգեն:

Ազգային ոգին հոնկէ սկզիբ կառնէ:

Հարցուցէք Գարեգին Նժդեհին: Հարցուցէք Մոնթէին, հարցուցէք ուրիշ մեծերու:

Մարդու ազատութիւնը սուրբ է. եւ ես անկախ իմ կամ քու մտածումներէն  կամ նախասիրութիւններէն, տեսակէս կրօնքէս ու գոյնէս ստիպուած եմ յարգել այդ սրբութիւնը- այդ ազատութիւնը:

Եթէ կը հաւատամ որ Հայաստան երկիրը պիտի քալէ քաղաքակրթութեան մայր ճանապարհէն:

Այլապէս ուրիշ պիտի ըլլայ ըսելիքս:

Այսօր իմ չսիրածս Պէյրութի մէջ յարգուած են այդ ազատութիւնները – կիսով չափ: Ու լաւ պիտի ըլլար որ դարաւոր Երեւանի մէջ ալ նոյնը կատարուի:

Մի հարցնէք անունիս, գոյնիս, երակներուս, պատկանելիութեանս եւ հաւատքիս մասին: Մի հարցնէք թէ ինչ պայքարներէ կու գամ եւ ուրկէ  նետուած են արմատներս: Մի հարցնէք այս բոլորը:

Այս բոլորը կարեւոր են բայց կարեւորագոյնը ազատութեան արժէչափն է:

Մեր տարած պայքարը, ազատութեան համար է:

Մեր որոնածը, ազատութիւնն է որ պիտի փոխակերպուի՝ սիրոյ եւ սրբութեան:

Հոն կը սկսի մեր պայքարը:

Ազատութիւնը սրբութիւն է- այն խորան է մեզի համար: Մարդու, Հայու ազատութիւնը:

Այդ սրբութիւնը: Պէտք է միայն գուրգուրանքով մօտենալ այդ խարոյկին:

Միմիայն յարգանքով:

Մեկնաբանություններ (4)

Karine
Կեցցես Hay_Axchik, ես համամիտ եմ Ձեզ հետ, համամիտ եմ նաև առաջին coment-ի հետ նաև....
drizzlebrain
Նախասիրությունները տարբեր են լինում,` մարդ կա նախընտրում է միևնույն, մարդ կա` հակառակ սեռին, մարդ էլ կա չորքոտանի կենդանիներին, և այդպես շարունակ: Իրականում, մեծ հաշվով, ինձ, վստահ եմ նաև շատ-շատերին բոլորովին չի հուզում, թե ով ինչպես է իրեն բավարարում, կարևոր էլ չի թե դա որակվում է որպես բազմազանություն, այլասերվածություն, թե առաքինություն: Կարևորն այն է, թե բացի իրենց տխուր սեռական կողմնորոշումներից ու գույներից, այդ արարածներն ինչ ներդրում են ունենում համամարդկային արժեքների ստեղծման հարցում: Ասում են Փարաջանով, Չայկովսկի և այլ մեծեր: Դրեք սեղանին ձեր տաղանդավոր մտքի արգասիքները, ապացուցեք, որ տարբեր եք բովանդակությամբ, նորարարական հանճարեղ գաղափարներով, մի նոր խոսք ասեք արվեստի, երաժշտության, գիտության ոլորտում: Հավատացեք, այդժամ ոչ ոք չի անդրադառնա ձեր սեռական նախասիրություններին: Մեծ մտքի առկայության դեպքում դա գոյություն չունեցող/ճղճիմ/ թեմա է: Թե չէ, մարդկությունն իրականում հոգնել է դատարկ դհոլների ձայներից, որ իրենց անձնական սեռական նախասիրությունների մասին աղմկելով, եթերը աղբով են լցնում:
Թորգոմ
տխրած հայրենակից...անհասկանալի է.թե ինչ կապ ունի մեր պես չմտածելն ու ապրելը ազգի մշակոյթի ընդհանուր մեծ լաւայի հետ:Ինչն է Ձեզ առիթ տվել կարծելու,թե եչիտասարդությունը իր ձայնը լսելի դարձնում դառնալով գեյ,ինչու եք կարծում,որերիտասրդները համասեռամոլության գովքն են ուզում անել թարմ ականջների համար: Տխուր հայրենակից,կյանքը հենց նրանով է գեղեցիկ,որ բոլորը իրար նման չեն:հասկանում եմ,որԴուք ինքնահաստատման եք ձգտում,բայց գտեք ուրիշ ճանապարհ.և վերջինը,Բեյրութը չսիրելը դա Ձեր դժբախտությունն է
Hay_Axchik (NeNe)
ES HAY em ZTARYUN!!!!!!!!!!!!! AMN-i despanatuny ba inchi chi datapartum u chanachum Hayoc Cexaspanutyuny??? U Amerikan ova vor mi hat el dataparti kam voch... Amerikan, 200 tari araj Evropaneric vtarvac Hancagorc massana,, vor 200 tari araj gnacin entex kotorecin hndiknerin u hima el iravunq en verapahum,,, Ashxarhi Hnaguyn Azgin daten kam ardaracnen??? Amerikan tox sksi arajiny inqn iren dateluc... Chaponyayi rumbi hamar,,, Traqi paterazmi hamar,,, September 21-i hamar... u hima el Irani hamar.... Kecce HAY HNAGUYN AZGY,, vory dareri yntacqum chi exel sranc nman XOZER u BORENINER u ANSERNER!!! HAYERY Hskaneri u HZORNERI serundner en voch te gomikneri.... 20 tari arajva paterazmn el e da vkajum,,,, ov el kuzi vor pchacni mez,, tox nra serundy ANICVI!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter