Կիրակի, 23 սեպտեմբերի

Ձերբակալություններ Ադրբեջանում



Մինչ «Եվրատեսիլ-2012»-ի հիմնական համերգային ծրագրի մեկնարկը, Բաքվում ոչ միայն պարտաստվում էին շոուին, այլ նաեւ ձերբակալվում էին մարդիկ, ովքեր համարվում են շոուի «արմատական հակառակորդներ»:

Ռուսական լրատվական կայքերը հանգամանորեն անդրադաձել են այս թեմային եւ գրել, որ Սումգայիթում 11 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում էին միջազգային երգի մրցույթի մասին «արմատական» բնույթի հակաեվրատեսիլյան նյութերի տարածման մեջ:
Ձերբակալվածներից մեկը Ալի Ալիեւն էր, որը «Իսլամ» անունով խանութի սեփականատերն է: Սումգայիթի ոստիկանությունը, հետախուզություն կատարելով վերջինիս խանութում, գտել է մրցույթի մասին քննադատական նյութեր, ինչպես նաեւ արմատական իսլամը պրոպագանդող կարգախոսներ եւ կոչեր պարունակող սկավառակներ:

Ինչպես գրում է lenta.ru-ն, այպսիսի սկավառակներ եւ թռուցիկներ հայատնաբերվել են Սումգայիթի եւ Բաքվի մի քանի այլ շքամուտքերում:

Սկավառակների վրա 20 րոպե տեւողությամբ ֆիլմը եղել է իսլամական նահատակների մասին: Նշենք նաեւ, որ մինչ «Եվրատեսիլ-2012»-ի բուն համերգային ծրագրի մեկնարկը, ինչպես գրում է lenta.ru-ն, կրոնակական էքստրիմիստները սպառնացել են մրցույթի մասնակիցներին: Ապրիլի սկզբին իսլամական կայքերից մեկը գրել էր սպառնալիքների մասին' մասնակիցներին անվնանելով «աշխարհի նույնասեռականներ» եւ «այլասերվածներ»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ