HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գրողները պահանջում են դադարեցնել Կեչառիսի հարևանությամբ ռեստորանի շինարարությունը

Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը
Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության վերաբերյալ

Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ումշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշորգիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, ՎասակԽաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատինկից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Եվ այս պատմամշկութային երկու արժեքների միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ հավանաբար մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ:

Մենք' համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում:

Դիմում ենք'

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
ՀՀ վարչապետին
ՀՀ մշակույթի նախարարին
Կոտայքի մարզպետին
Ծաղկաձորի քաղաքապետին

Մեկնաբանություններ (1)

Hakob Qyulakhyan
Այսուհետեւ ոչ ոք չպիտի կարողանա հաստատուն մնալ Քրիստոսի դավանության եւԱստծո պատվիրաններին« ո°չ հայրապետ« ո°չ վարդապետ« ո°չեպիսկոպոս« ո°չքահանա« ո°չ աբեղա« ո°չ վանական« ո°չ իշխան եւ ո°չժողովուրդ: Իշխաններըմիանալու են գողերին« ավազակներին եւ թալանողներին«դատավորները դառնալուեն կաշառակեր եւ տեսնելու են անիրավ դատաստան«վանականները թողնելու ենանապատներն ու մենաստանները եւ զբաղվելու աշխարհիկգործերով« շրջելովփողոցներով եւ լինելով կանանց շրջապատում« նրանք պիտիատեն աղոթքը« պիտի լքեն իրենց վանական կոչումը« պիտի սիրեն աշխարհիկ կյանքը« պիտի ցանկան գովեստը մարդկանց« որոճալով պիտի որոճան դիվականերգերը եւ« իրենցընկերների դեմ ամբարտավանանալով« պիտի ասեն« թե ես կցորդգիտեմ եւ մեղեդի«իսկ դու` ոչ« եւ այդպիսով պիտի աղավաղեն ժամակարգությունը: :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter