HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ծաղրածուների գոյության կարևորությունը

Իսկ ծաղրածուները դավադրությամբ մահվան են դատապարտվում

Ամեն իշխանի եւ հասարակության միջեւ կանգնած է ծաղրածուն:

«Ֆանսիուլը սքանչելի ծաղրածու էր եւ գրեթե Իշխանի բարեկամներից մեկը: Բայց կատակերգական արվեստին դատապարտված անձանց համար լուրջ բաները ճակատագրական զվարճանքներ են, եւ ինչքան էլ տարօրինակ թվա, որ հայրենիքի ու ազատության գաղափարները կարող են բռնակալորեն տիրել խեղկատակի ուղեղի վրա, բայց մի օր Ֆանսիուլը մտավ մի դավադրական խմբակցության մեջ` բաղկացած որոշ դժգոհ ազնվականներից: Ամենուրեք կան բարեկիրթ մարդիկ, որոնք իշխանությանն են մատնում այն մաղձոտ անհատներին, ովքեր ցանկանում են տապալել իշխաններին եւ առանց խորհրդակցելու հեղաշրջել հասարակարգը: Եվ այսպես, հիշյալ ազնվականները, ինչպես եւ Ֆանսիուլը, ձերբակալվեցին ու դատապարտվեցին անխուսափելի մահվան»:

Ամեն բան կարող է կուլ գնալ, քանի դեռ հրեշի բերանի մոտ նստած է պլանավորում գործողություններն ու ի կատար ածում դրանք:

Որտեղից էլ սկսվելու լինի գործողությունը, հասնում է կուլ գնալու ճանապարհին, սակայն տարբերությունն այն է, որ գործողության բուն կազմակերպիչը մնում է հեռու եւ դեպի երախը մղում իրենից ոգեշնչվածներին: Այդ կերպ վտանգված չէ գործողության բուն հրահրիչը եւ ուրեմն նա կարող է հանգիստ շարունակել գործողությունները:

Մեր հասարակության մեջ անհատն անմիջականորեն ոգեշնչվում է` առանց պարզաբանելու գաղափարի առաջնային ծնունդի վայրն ու անցած ճանապարհը: Բոլորս միտված ենք երկու տեսակի պաշտպանության` սեփական անձի եւ անձից կախված գործողությունների, հասարակական գործողությունները հարմարեցնելու մեր իսկ շահերից բխող գործողություններին:

Ստացվում է, եթե ես ճշմարտություն եմ ասում, որն անմիջականորեն կապված է իմ սրտի աշխատանքի հետ, բոլորին պատրաստվում եմ համոզել, որ բոլորիս սրտի աշխատանքը կախված է հենց այդ որոշումից:

Որոշումն ընդունելու գործողությունը պայմանավորում ենք մի կետով. հասանելի դարձնելու համար պատկերացնենք, որ մենք պաշտպանում ենք մեր իրավունքը` առանց հաշվի առնելու, որ դիմացինն ունի դրա հակառակ կողմը պաշտպանելու ցանկություն եւ իրավունք:

Մանր-մունր որոշումներն ու գործողությունները մշակվում են մեծ մարդկանց կողմից եւ ուռճանալով հասնում հենց իրենց:Իշխանն այս դեպքում կարող է պլանավորել մահը նախապես, եթե գործողությունը չի համընկնում իր շահերին, պետության շահերին:

Իսկ պետության շահը օդից կախված դամոկլեսյան սուր է, որը տարաբնույթ ուժերի կամ այլ իշխանների կողմից անընդհատ սեղման է դատապարտված: Ստացվում է մի այլ ավելի ազատական սուր մնում է նախեւառաջ մեր ոտքերի առաջ ընկած: Ծաղրածուն, որը կարող է եւ իշխանին, եւ հասարկությանը մատնանշել այդ սուրի գոյության վայրն ու նշանակությունը, պատահականորեն կամ էլ դավադրաբար հայտնվում է վերեւում` կարծելով, որ սեփական երկրի իշխանավորին կռացնելով, կարող է ի ցույց դնել ներքեւում գտնվող սուրը: Արդյունքում բոլոր ծաղրածուները մահվան են դատապարտվում: Կտրվում է միջնորդավորվող թելը: Իսկ մյուս ցամաքների ծաղրածուները, իրենց իշխանների ոտքերը շոյելով, հավատացնում են, որ իրենց «կոլեգան» արդեն իսկ իրագործել է իշխանի մտքերը:

Իսկ այն ծաղրածուները, որոնք շարունակում են գործել, ինքնակարգովորվող չեն եւ ուրեմն վտանգում են սեփական երկրի, սեփական հողի պահպանելիության միտումը:

Եվ իշխանը, եւ «վերապատրաստված» ծաղրածուները վերահսկվում են առավել մեծ ու պատրաստված իշխանների կողմից: Սակայն վերահսկումն այս անմիջականորեն չզգացող եւ չքննադատող ծաղրածուն եւ իշխանը հավատացած են, որ ճիշտ են վարվում:

Եվ նույնիսկ հրապարակայնորեն սպանված իրական ֆանսիուլները չեն կարող «հերոսական» իրենց մահով դարձի բերել հասարակարգը:

Ստացվում է` մենք նախեւառաջ կտրում ենք մեր ուղեղի ամենակարեւոր մասն ու դեն նետում` առանց հաշվի առնելու դրա կարեւորությունը: Իսկ կարեւորությունն այդ որոշվում է նախեւառաջ ինքնուրույնությամբ եւ ազատակամությամբ:

Ներսային պայքարը շահավետ է դառնում դրսի ծաղրածուների հետագա գործունեության համար, իսկ մենք շարունակում ենք չնկատել մեր ոտքերի առաջ ընկած սեփական սուրը:

Եվ ուրեմն ամենահին երկիրն անգամ (ինչպիսին մենք ենք) դատապարտված է երկար ժամանակ մնալու միջնորդավորված գործիքի դերում, քանի դեռ կիրառելիությունը միանգամից ի հայտ չի եկել:

Մանր-մունր գործողություններն այդ, իշխանի զայրույթը եւ ծաղրածուի մահը ներսում քաոս է ստեղծում եւ քաոսն այդ գործում է ի վնաս հասարակության:

Հ.Գ. Հրապարակման համապատասխան հատվածը` Շարլ Բոդլերի «Հերոսական մահ» արձակ պոեմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter