HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակ Թորոսյանի` Վրաստանի սահմանն անցնելու հարցը երկու տարի է չի լուծվում

Հունիսի 19-ին լրանում է պատգամավոր Շիրակ Թորոսյանի' Վրաստան մուտքն արգելելու երկորդ տարին, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել: «Ներքին զրույցների ժամանակ ինձ պարզ հասկացնում են, որ պետք է չխոսեմ Վրաստանի ու Ջավախքի մասին, որպեսզի սահմանը բացվի: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես այստեղ չխոսեմ, ես պետք է մամուլի ասուլիսի չգայի: Բայց, ինչպես տեսնում եք, եկել եմ»,- պատասխանելով «Հետքի» հարցին' ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ 2009թ-ի հունիսի 19-ին Շիրակ Թորոսյանին վրացի սահմանապահներն արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք: Պատգամավորը «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանի, ՀՀ վարչապետի ԱՊՀ հարցերով նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ»-ի առաջարկությամբ և նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ Վրաստանում պետք է հանդիպումներ ունենար պաշտոնյաների, հասարակական գործիչների, լրագրողական շրջանակների հետ' քննարկելու Ջավախքի խնդիրները և հայ-վրացական հարաբերությունները: Սակայն սահմանապահներ, չնայած պատգամավորի դիվանագիտական անձնագրին, սահմանից նրանց թույլ չէին տվել անցնել:

Շիրակ Թորոսյանը նշեց, որ վրացական իշխանություններին առաջնային Ջավախքն է հետաքրքրում, այսինքն' պատգամավորի ելույթները ջավախքահայերի իրավունքների մասին:

«Ընդ որում' որևէ մեկը չի կարողացել հիմնավորել, որ հնչեցրած պահանջները սխալ են: Նրանք ուղղակի ասում են, որ եթե բարեկամ երկիր եք, դրանք ուղղակի պետք է չասենք: Ես էլ ասում եմ, որ բարեկամ երկիր ենք, դրա համար էլ ասում եմ, որ բարեկամությունը խորանա»,- հավելեց Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter