HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Շուշան Պետրոսյան. «Փողոցը մաքրող մարդկանց ցավը տանեմ»

Երգչուհի, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը այսօր եկել էր ԿԸՀ՝ ստանալու պատգամավորական մանդատը: «Հետքի» հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասաց, որ ինքը երբեք շոու-բիզնեսում չի եղել եւ փոփ երաժշտություն է ներկայացնում, հետեւաբար սխալ է ասելը, որ շոու-բիզնեսից է գնում քաղաքականություն:

«Միշտ բողոք ունեմ շոու-բիզնես եւ աստղ բառերի նկատմամբ, որն իմ գործունեության 20 տարիների ընթացքում արտահայտել եմ: Հատկապես չեմ ընդունում, երբ լրագրողները պրիմիտիվ ակնարկ էին անում, թե շոու-բիզնեսը մտել է Ազգային ժողով: Շոու-բիզնեսը չի մտել Ազգային ժողով, այլ մտել է մի մարդ` Շուշան Պետրոսյանը, որն առաջին անգամ է այնտեղ»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

«Մարդը չպետք է զլանա աշխատել: Ինձ համար երգարվեստը, կերպարվեստը նույնքան կարեւոր են, որքան իմ աշխատելն օրենսդիր մարմնում ու ծառայելը երկրին: Ես այդ սկզբունքով ու երազանքով եմ հայտնվել Ազգային ժողովում: Ես պիտի աշխատեմ, որովհետեւ հոգնել ենք այս բողոքներից: Ինչքա՞ն կարելի է բողոքել ու ասել, որ սա վատ է, ընդ որում՝ ասում են այն մարդիկ, ովքեր նույնիսկ քաղաքացի կայացած չեն: Նրանք նույն երիտասարդներն են, որ ասում են՝ աշխատանք չկա, բայց առաջարկում ես, որ կա աշխատանք եւ նրան օգնելու ցանկություն կա, անմիջապես հարցնում է` որքա՞ն է աշխատավարձը, օրինակի համար ասում ես` 60 հազար դրամ, պատասխանում է, թե էդ էր մնացել պակաս, որ գնամ 60 հազարով աշխատեմ»,- ավելացրեց պատգամավորը:

Հարցին, թե ժողովուրդը չընդունեց ՀՀԿ շարքերն ընդգրկվելը, եւ արդյոք հնարավոր չէ՞ր առանց կուսակցական դառնալու մտնել քաղաքականություն,  Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց եթե ինձ այդ կուսակցությունից են առաջարկ անու՞մ… թող ուրիշ կուսակցություններից առաջարկ անեին, կմտածեի: Ինչու՞ չէ, կարեւոր է պետական մտածողությունն ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը, որն  ի վերջո պետք է երկրին ծառայի»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ նախորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներին ինքը չի հետեւել, որովհետեւ իր համար չափազանց անհետաքրքիր է եղել: «Այնտեղ որեւէ պրոցես չէր կատարվում, աշխատանք չկար, եռուզեռ չկար: Ինձ համար կարեւոր է, որ հիմա բազմագաղափար կուսակցություններ կան խորհրդարանում: Պետք է շարժում լինի, բանավեճ լինի, եւ միակ բանը, որ երազում եմ, քաղաքակիրթ մշակույթ ձեւավորելն է, որովհետեւ մենք օրինակ ենք լինելու ժողովրդի համար»,- ավելացրեց Շուշան Պետրոսյանը:

Նորընտիր պատգամավորի կարծիքով՝ եթե ամեն մարդ կարեւորի իր աշխատանքը, երկրում շատ բան կփոխվի:

Ըստ նրան` ցածր աշխատավարձով աշխատելն ամոթ չէ, բայց ամոթ է չաշխատելը: Պատգամավորը մտածում է, որ խնդիրը բոլորիս մեջ է, եւ ամենեւին էլ ինքը «կույր ռոմանտիկ» չէ, սակայն լավատես է:

«Մեծապես հարգանք է ինձ համար, երբ տեսնում եմ համզգեստով գիշերները փողոցը մաքրող մարդկանց: Աշխատանքը հարգելի է, ես այդ փողոցը մաքրող մարդկանց ցավը տանեմ: Իրենք ավելի մեծ հայրենասեր են, քան մեծ-մեծ, պոռոտախոս մարդիկ: Հայ ժողովուրդը միշտ աշխատող ու մշակ է եղել, իսկ հիմա միայն բառեր են մնացել գրքում»,- ավելացրեց պատգամավորը:

Նրա խոսքով` ինքը կռիվ ունի տգեղ խոսելաձեւի եւ դիմելաձեւի դեմ, սակայն դեռ ծանոթ չէ Ազգային ժողովի միջավայրին:

Մեկնաբանություններ (9)

գոհար
Հետաքրքիր է, շուշան պետրոսյանը ,երբ ուրիշներին քննադատում է, հիշում է այդ ամիս, ինչքան գումար է ծախսել զուգարանի թղթի վրա: Եվ արդյոք 60.000 դր բավարարում է այդ կարիքների համար:
NAN
gone amot uneci shushan GAREGIN NJDEHI ANUN MI TUR
Ստվեր
Ես մաղթում եմ Շուշան Պետրոսյանին, որ մնա հենց էդ 60.000 դրամի հույսին, ամիսը թող էդքան փող վաստակի ու տեսնենք ինքը ինչ կասի էս երկրի ու պետության մասին... Ես ուղղակի շատ շատ եմ ցանկանում, որ գա այդ օրը...
Սևակ
Չեմ Հիշում որ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն է թելադրել ....... Գնել սեփական ժողովրդից իշխանությունը 10000 դրամով
liana
baxtners berel e inch vor chapov vor miayn shushann e haytnvel nerka xorhrdaranum...husanq hajord xorhrdaranum chen haytnvi nune esayan ev ayl nman datarkaxos astxikner...isk shushanin xorhurd ktayi 60 000 dramov 1 amis aprel heto nor mnacacain arajarkel tvyal ashxatavarcov ashxatel ps: shat em xndrum meknabanutyuns chhanel
drizzlebrain
Այդ մտածելակերպով պատգամավոր դառնալը ոչ մի լավ բան չի խոստանում, եթե մարդը չի վաստակելու այնքան, որ կարողանա արժանավայել ապրել և երեխաներ մեծացնել, ուրեմն պետք է չգնա այդ աշխատանքին: Դրանով դուք կավելացնեք աշխատող աղքատների թիվը, ովքեր աշխատում են 10-18 ժամ և անկարող են նույնիսկ ձմռան ջեռուցման ծախսերը հոգալ: Դրա համար էլ փոփ երաժշտության ներկայացուցիչը չպետք է անի տնտեսագետի գործը: Երկրում պետք է ստեղծել որակյալ աշխատատեղեր, ապահովելու մարդկանց արժանավայել վաստակելու և ապրելու իրավունքը: Իսկ եթե 60,000 աշխատավարձը և մարդավայել ապրելը անհամատեղելի չլինեին, ԱԺ պատգամավորների աշխատավարձներն էլ այդքան կլինեին:
Նազիկ
Շուշան Պետրոսյանին խորհուրդ կտայի գնալ մի քանի ամիս փողոց մաքրել 60 հազար դրամով,տեսնենք ոնց է կարողանում և ձմռան վառելիքի հարց լուծել ևերեխաներին կրթության տալ:Թե՞ Ձեզ թվում է միայն Ձեր երեխաներըն են խելացի և կրթվելը նրանց մենաշնորհն է:Տիկին Շուշաննա ես կայացած քաղաքացի եմ,Նժդեհի գաղափարախոսությանը լավ ծանոթ եմ և ի տարբերություն Ձեզ բավական ժամանակ զբաղվել եմ քաղաքականությամբ:Ես չեմ կարողանում հասկանալ թե ազգային ժողովում Դուք ինչով եք զբաղվելու,եթե դեռևս չգիտեք,թե դա ինչ բան է:Երգարվեստից մեկն արդեն այնտեղ եղել է և օրենքներ մշակելու փոխարեն իր բեմական զգեստներն էր այնտեղ փորձարկում:Դրա համար էլ հիմա այս օրին ենք հասել ազգովին:Իսկ քանի որ Դուք անընդհատ դժգոհում եք,թե բոլորը հենց այնպես միայն դժգոհողներ են,խնդրեմ, ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել,թե մարդկանց ի՞նչ վիճակի են հասցրել Ձեր կուսակիցները,ովքեր Նժդեհի անունը տալու իրավունքն անգամ չունեն:Ես ևս նրանց վարած ապազգային քաղաքականության զոհն եմ և եթե իսկապես ցանկություն ունեք օգնել ժողովրդին,ես կարող եմ Ձեզ օգնել:Եթե դուք Ձեր խոսքերի մեջ անկեղծ եք,եկեք համագործակցենք:Եվ չեմ կարծում,որ էլ փորձ անգամ կանեք մեղադրել ըմբոստ մարդկանց,ովքեր չեն ցանկանում ձուլվել այս կաշառակեր,խիղճները գրպանը դրած իշխանիկներին:Սպասում եմ Ձեր արձագանքին:
Ստվեր
Առաջարկում եմ Դժվար Ապրուստի Էլենին մյուս ընտրություններին դնի իր թեկնածությունը.
barevhervits
petk che iren mexadrel, ink@ aprum ezhamanaki shnchov, inchkan kich urishin, aynkan shat iren

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter