HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաքել Մովսիսյանի սիրտը շամպայն էր ուզում

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բաժանում էր նորընտիր պատգամավորների մանդատները: Նիստն ավելի շատ նման էր դիպլոմ ստանալու արարողությանը: Փոքր դահլիճում հավաքվել էին ավելի քան 100 մարդ: Հայտարարվում էր պատգամավորի անունը եւ նա ճեղքելով ոտքի վրա կանգնած բազմությունը մոտենում էր մանդատը վերցնելու ու նույն դժվարությամբ էլ դուրս գալիս տարածքից:

Մանդատներ ստանալու գործընթացից կարելի էր արդեն պատկերացնել, թե ինչ մթնոլորտում են աշխատելու ընտրյալները: Պարտաճանաչ ներկայացել էին գրեթե բոլոր ՀՀԿ-ական պատգամավորները, նույնիսկ պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը: Փոխարենը  Հովիկ Աբրահամյանը չէր ներկայացել:

Սկզբում ԲՀԿ-ից ներկա էին 1-2 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, իսկ երբ մանդատների մասսայական հանձնման արարողությունն ավարտվեց, արդեն Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, առանց Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ական տղամարդիկ եկան մանդատների հետեւից, դրանից հետո ԿԸՀ եկան դաշնակները:

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ներկա չէին միջոցառմանը եւ հնարավոր է վերջում ներկայանան մանդատները ստանալու համար: ՕԵԿ-ականները նույնպես միջոցառմանը չէին մասնակցում:

Մանդատ ստանալու բաղձալի երազանքն ավելի բուռն էր արտահայտվում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) մոտ: Նա, դեռ միջոցառումը չսկսած, մոտեցավ խմիչքների սեղանին եւ ցանկանում էր «շամպայն տրաքացնել», սակայն նրան հետ պահեցին այդ մտքից:

Իսկ նորընտիր պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), մտնելով դահլիճ եւ տեսնելով Սամվել Ալեքսանյան-Ռուբեն Հայրապետյան-Մանվել Գրիգորյան-Սեդրակ Սարոյան խմբին, բացականչեց. «Էս ինչ լավ մասսա ա հավաքվել»:

Մեկնաբանություններ (1)

sargis
Շատ ճիշտ է բացականչել Թոխմախի Մհերը, իր նմանի համար իրոք լավ մասսա է, իսկ Հայաստանի խելացի քաղաքացու համար խայտառակ վատ մասսա` Թոխմախի Մհերն ու էլի շատերը գումարած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter