«Հրապարակ». Հեղինե Բիշարյանը հրաժարվել է սոցապ նախարարի և Աժ փոխխոսնակի պաշտոններից
Կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու նախօրյակին ՀՀԿ-ՕԵԿ բանակցությունների ընթացքում աշխատանքի և սոցհարցերի նախարարի պորտֆելն առաջարկվել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, սակայն վերջինս մերժել է' գտնելով, որ իր տեղն օրենսդիր մարմնում է: Նույն աղբյուրների փոխանցմամբ' Հեղինե Բիշարյանը մերժել է նաև Աժ փոխխոսնակի պաշտոնը' պատճառաբանելով կուսակցությունում իր զբաղվածությունը: ՕԵԿ երրորդ պորտֆելը որը կլինի, և ով այն կստանձնի, պարզ կդառնա այսօր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել