HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն արդեն որոշել է

Երեկ թերթի թղթակցին հայտնի է դարձել, թե այսօր նոր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ԲՀԿ խմբակցությունն ում թեկնածություններն է առաջադրելու:

ԲՀԿ-ին, ըստ Դոնթի բանաձևի, բաժին է ընկնելու չորս հանձնաժողով, դրանք են' եվրաինտեգրման հանձնաժողովը, մարդու իրավունքների հանձնաժողովը, գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովը ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը:

Եվրաինտեգրման հանձնաժողովում կառաջադրվի Նաիրա Զոհրաբյանը, որն, ի դեպ, նաև ԲՀԿ խմբակցության քարտուղարն է լինելու, մարդու իրավունքների հանձնաժողովում' Էլինար Վարդանյանը, գյուղատնտեսական հանձնաժողովում' Սամվել Բալասանյանը, տարածքային հանձնաժողովում' Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն նաև երեք հանձնաժողովներում փոխնախագահ է ունենալու, բայց թե որտեղ ում է առաջադրելու' քննարկելու է այսօր:

Ի դեպ, այս օրերին իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ԲՀԿ-ի թողած պաշտոններում ովքեր են նշանակվելու: Թերթը հիշեցնում է, «Բարգավաճը» նախկին կառավարությունում ուներ նախարարական չորս պորտֆել և մարզպետի երկու պաշտոն' Գեղարքունիքի և Վայոց Ձորի: Ըստ շրջող խոսակցությունների` Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, իսկ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում' Վայքի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter