HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՅԴ-ն ևս ուզում է փոխել մարտավարությունը 2013-ին ընդառաջ

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' ՀՅԴ-ն այս օրերին լուրջ պատրաստություն է տեսնում' դիմավորելու Պարսկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող դաշնակցական ընկերներին, որոնց հետ բազում հարցեր ունեն քննարկելու:

Հայաստան ժամանող հյուրերի հետ հատկապես առանձին հանդիպումների շարք է ունենալու ՀՅԴ-ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նույն լուրերի' քննարկումների օրակարգում են լինելու ինչպես առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրությունները, այնպես էլ ՀՀ-ում սպասվող 2013-ի ընտրությանները, որի հետ կապված դաշնակցությունը պետք է շոշափի դրսի ընկերների տրամադրությունները:

Դաշնակցականների շրջապատում այս համատեքստում խոսակցություններ են գնում այն առթիվ, որ ՀՅԴ-ում խուճապային տրամաղրությունները սկսվել են ԲՀԿ-ի հայտարարությունից անմիջապես հետո, և ըստ ամենայնի, դա է եղել պատճառը, որ Մարգարյանն ու իր թիմը արագ տեմպերով կազմակերպել են սպասվող առաջիկա հանդիպումը, որի ժամանակ անշուշտ վերանայվելու են դաշնակցության հետագա քայլերն ու գործողությունները' 2013-ին ընդառաջ:

Թերթն ավելացնում է, որ այս ընթացքում Հրանտ Մարգարյանից առանձին ակտիվ հանդիպումների փուլ է սկսել դաշնակցական Արմեն Ռուստամյանը, որը մոտ օրերս չի բացառվում, որ ԼՂՀ-ում հանդիպում ունենա Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ու ԼՂՀ իշխանությունների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter