«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը չի ցանկանում Վարդանիկի դեմքը տեսնել
ՀՀԿ խորհրդի նիստին երեկ բացակայում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարն է, ընտրություններում' ՀՀԿ շտաբի պատասխանատուն: ՀՀԿ անդամներից մեկը մասնավոր զրույցում կարծիք է հայտնել, որ Ղուկասյանը Գյումրիում ՀՀԿ-ի ջախջախիչ պարտությունից հետո այլևս «երես չունի» կուսակցության շենք մտնելու համար:
Բանն այն է, որ նա մինչ այդ խոստացել էր հսկայական ձայն ապահովել, սակայն արդյունքում ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում ԲՀԿ-ին պարտվել էր ավելի քան 12 հազար ձայնով' չհաշված այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները ողջ մարզում մեծամասնական ընտրակարգով պարտվել են ԲՀԿ-ականներին: Ըստ թերթի տեղեկությունների' Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է ասել, որ չի ցանկանում «Վարդանիկի դեմքը տեսնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել