Պատահար Արամի փողոցի շինհրապարակում. երկաթբետոնյա պանելի տակ մարդ է մնացել
Մայիսի 30-ին` ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, և երկաթբետոնյա պանելի տակ մարդ է մնացել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրի տակ է մնացել աշխատակից` 1959 թ. ծնված Արմեն Բարսեղյանը:
Մինչ փրկարարների ժամանումը` տուժած Ա. Բարսեղյանին շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԱԻն-ն փոխանցում է, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը ծանր են գնահատել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել