HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է. Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությունը

Հայկական ծրագրեր ընկերությունը Հայաստանում՝ ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից: Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:

Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում: Հայկական ծրագրեր ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:

Մեր ընկերությունը հսկայական գումարներ է մուծել պետբյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:

Ի տարբերություն շատ գործարարների՝ մենք հպարտանում ենք դրանով:

Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:

Հայկական ծրագրեր ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:

Աշոտ Խաչատրյան,
Հայկական ծրագրեր ընկերության տնօրեն

Մեկնաբանություններ (3)

Anush
Xelaci mardu XELACI haytararutyun u pahanj. Hargeci!!!
Vardan
SS hapavum@ inch e nshanakum ?
Ashot
@Vardan - Teghekatvakats Texnologianer

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter