HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Հունիսի 2-3-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի սպորտային դահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը` նվիրված Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը:

Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին` ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter