Սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հունիսի 1-ին, 2-ին, 5-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 2-ին կնվազի 2-3, 3-4-ին արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում hունիսի 1-ին, 2-ին, 5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.20C (1990թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.10C (1896թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.50C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել