19:40, 31 մայիսի, 2012Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան կատարելիք այցը, որի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են նաև Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների մասին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հանդիպման պատեհ առիթով շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացված հաջող ընտրությունների կապակցությամբ և հաջողություն մաղթել նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքին:
Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի ու ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումների նկատմամբ և ցանկություն ունի իր հնարավորությունների շրջանակում նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3996 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
16.05.2013
դիտվել է 2333 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 2161 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 1894 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1737 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1593 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը