HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի մանկական զբոսայգին նոր տեսք է ստացել

Այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրը, լավ նվեր ստացան գորիսցի մանուկները. քաղաքի մանկական զբոսայգում տեղադրվեց 3 հատ չինական արտադրության  կարուսել, որոնք միաժամանակ կարող են սպասարկել 46 երեխայի:

Անակնկալի հեղինակը «SKS էներգոգրուպ» ՍՊ ընկերությունն է, որը զբուսայգու տարածքում վարձակալելով մոտ 4000 քմ տարածք 45 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հանգստի գոտու ստեղծման համար:

Կարուսելների տեղակայման, շրջակայքի բարեկարգման նախագծի հեղինակ Սևադա Զաքարյանի խոսքով՝ ներդրումները շարունակվելու են, և առաջիկայում կկառուցվի ավտոդրոմ, ինչպես նաև արդեն գործող բաց սրճարանի կողքին կտեղադրվի փակ տաղավար:

«Մեր նպատակն է, որպեսզի նաև մարզաբնակ երեխան կարողանա իր ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնել, որպեսզի գունագեղ հեքիաթի հերոսներով կարուսելները նրանց համար երազանք չմնան»,- ասում է Ս. Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter