HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի պատասխանը Հայկական ծրագրեր ընկերությանը

2012թ. մայիսի 31-ին Հայկական ծրագրեր ընկերության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը՝ այն գնահատելով «խիստ բացասական»:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հիմնվել է 2002թ. և գործունեության 10 տարիների ընթացքում արդյունավետ կերպով իրականացրել է իր հիմնական առաքելությունը՝ ապացուցելով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնված լավագույն նախագծերից է, որն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր՝ կադրերի պատրաստման և կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների ձևավորման, հայաստանյան շուկա ոլորտի վերազգային կազմակերպությունների ներգրավման և, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձևավորման և բարձրացման ուղղությամբ:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՁԻՀ-ը յուրաքանչյուր տարի ենթարկվում է մասնագիտական, բովանդակային և ֆինանսական աուդիտի՝ միայն ՀՀ-ում արտոնագրված և միջազգային կառույցների կողմից ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որի արդյունքները հրապարակվում են նաև մամուլում:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմում են ՀՀ պետական, մասնավոր, ակադեմիական և միջազգային կառույցների ղեկավար-ներկայացուցիչներ, ՁԻՀ-ի բոլոր տարիների գործունեությունը գնահատվել է գերազանց:

ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ դոնոր կառույցների կողմից, և այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter