HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք զոհ սահմանին

Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ՝ հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում՝ իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Այսօրվա ,,Lragir.am,, -ում Հայկ Արամյանը իր ,,Ով, կամ ինչն է սպանում մեր զինվորներին,, հոդվածը ավարտում է` ,,Չի բացառվում, որ Ադրբեջանին կարող են պատժել, պատերազմը վերսկսելու մասով նրա քայլերի ու հռետորաբանության համար: Իսկ դա հնարավոր է Հայաստանի օգնությամբ, որը լիովին շահագրգռված է կանխարգելիչ ռազմական գործողություններով, եւ սպասում է հարմար ժամանակի, որպեսզի Ադրբեջանին զգալի հարվածներ հասցնի:,, խոսքերով: Ակնհայտ է, ՊՆ-ն և Սարգսյան Սերժը մինչ օրս ոչ միայն սպասելու, այլև հակառակորդին օգնելու քաղաքականությունն են ընտրել, քանի որ, մեր բանակում ավելի շատ յուրայինների ձեռքով են սպանվում:
Arsen
Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, համբերություն Ձեզ:
Lerneci Tra
Yes cem haskanum mer P.N. haytararutun@, te tshnamin talov korustner dimel e paxusti kam het e mrvel, ur en dran satkac diakner@ kam avel inch anein mer treqin xpel trel en et ...-i lakotner@, tores mec -mec xosan P.N., shat xrchuk vichakum enq haytnvel, knerem amen inch voch im axpernerin xpel@ mek@ tasin patasxan piti tanq, anorner kanq to mtacen erb yev vonc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter