Հինգշաբթի, 20 հունիսի

Աքորիի դպրոցի արհմիության տեղկոմը վրդովված է

Լարիսա Փարեմուզյան


13:49, 4 հունիսի, 2012

Լոռու մարզպետարանը Աքորի գյուղի դպրոցի տնօրենի ընտրության գործում կրկին հայտնվում է փակուղու առաջ: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու օրենքով սահմանված ժամանակ, ցույցը խախտելով, անցած  4 ամիսների ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից վերակազմավորվել է Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի կազմը: Դրա համար հիմք է հանդիսացել խորհրդի 8 անդամներից  6-ի հրաժարականի դիմումները:

Աքորիում որևէ մեկը տեղյակ չէ, թե խորհրդի այլևս նախկին անդամները պարտադրանքո՞վ, թե՞ կամովին են ներկայացրել հրաժարականի իրենց դիմումները: Միայն հունիսի 1-ին տեղի ունեցած վերակազմավորված կառավարման խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում աքորեցիներին հայտնի է դարձել, որ Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանի, գյուղապետի տեղակալ Անուշ Սիմոնյանի, Գայանե Սիմոնյանի, Սմբատ Կիրակոսյանի, ուսուցիչներ Անահիտ Թաթոյանի և Սեդա Թոմոյանի հրաժարականի դիմումներից հետո, կառավարման խորհրդի անդամներ են դարձել Ալավերդու N 9՝ Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գորգինյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի 1-ին կարգի մասնագետ Կարինե Մելիքսեթյանը, Աքորիի գյուղապետարանի ներկայացուցիչ ՆելլիԹամազյանը, Աքորիի միջնակարգ դպրողի ուսուցիչներ Արարատ Դալլաքյանն ու Լիանա Նիազյանը, ինչպես նաև ՀՀ  կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ ,  վանաձորցի Խորեն Փնջոյանը:

Կառավարման խորհրդի նախկին անդամներից խորհրդի կազմում մնացել են դպրոցի ծնողական խորհրդի երկու ներկայացուցիչներ՝ Վեներա Նիազյանը և  գյուղապետ ԿամոՍիմոնյանի կինը՝ Գրետա Մկրտչյանը:

Նիստի սկզբում Գրետա Մկրտչյանի խորհրդի անդամության հետ կապված անհամաձայնություններ են առաջացել կառավարման խորհրդի անդամների միջև:  Ուսուցչուհի Լիանա Նիազյանը «Հետքին» հայտնեց,  որ խորհրդի անդամներին տեղեկացրել է դպրոցի ծնողական խորհրդի մայիսի 30-ի որոշման մասին: Դպրոցի կանոնադրության համաձայն` կառավարման խորհրդի երկու անդամները ընտրվում են ծնողական խորհրդի կողմից: Դպրոցի ծնողական խորհուրդը ձևավորվում է  դասարանական ծնողական խորհուրդների նախագահներից:

«Գրետա Մկրտչյանը 2010թ.-ին  կառավարման խորհրդի անդամ ընտրվելիս իր երեխանների դասարաններից որևէ մեկի ծնողական խորհրդի նախագահ չի եղել և չէր կարող լինել դպրոցի ծնողական խորհրդի անդամ: Ծնողական խորհուրդը մայիսի 30-ին գտել է , որ Գ. Մկրտչյանը անօրինական է դարձել կառավարման խորհրդի անդամ և որոշել  է նրան հետ կանչել խորհրդից: Որոշումը նույն օրը հանձնվել է Լոռու մարզպետարանին»,- ասում է Լիանա Նիազյանը:

Ըստ վերջինիս` խորհրդի 3 անդամներ առաջարկել են մինչև ծնողական խորհրդի որոշման պատասխանը մարզպետարանից ստանալը, 10 օր հետաձգել կառավարման խորհրդի նիստը:

Խորհրդի մյուս 5 անդամները չեն ընդունել առաջարկությունը, որից հետո խորհրդի անդամներ Լիանա Նիազյանը, Արարատ Դալլաքյանը և Վեներա Նիազյանը լքել են խորհրդի նիստը և չեն մասնակցել խորհրդի նախագահի ընտրությանը: Կառավարման խորհրդի մյուս 5 անդամները նրանց բացակայությամբ շարունակել են նիստը և միաձայն դպրոցի խորհրդի նախագահ են ընտրել գյուղապետարանի ներկայացուցիչ Նելլի Թամազյանին:

Աքորեցիները գտնում են, որ խորհրդի 5 անդամներից 3-ը  իրենց համագյուղացիներ չեն և չեն պատկերացնում, որ Նելլի Թամազյանի խորհրդի նախագահ լինելու դեպքում խախտվելու է կառավարման խորհրդի գործունեության անկողմնակալությունը, քանի որ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացները Նելլի Թամազյանի միջոցով կրկին ուղղորդվելու է գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից:

Խորհրդի նախագահի ընտրությանը Նելլի Թամազյանի օգտին է քվեարկել նաև գյուղապետի կինը՝ Գրետա Մկրտչյանը: Կառավարման խորհրդի  5 անդամների կողմից խորհրդի նախագահ ընտրելու փաստը առաջացրել է նաևԱքորիի դպրոցի արհմիության տեղկոմի վրդովմունքը:  Հունիսի 3-ի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանը հեռախոսով «Հետքին» հայտնեց, որ, թեև նախապատրաստվում է անցնել կենսաթոշակի, սակայն իրավասու է հայտնելու, որ դպրոցի արհմիության տեղկոմը վրդովված է կառավարման խորհրդի 5 անդամներով նիստ հրավիրելու և խորհրդի նախագահ ընտրելու փաստի առթիվ:

Շուրա Սիմոնյանըհավաստեց, որ տեղկոմը սատարելու է դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և թույլ չի տալու անցկացնել դպրոցի տնօրենի նոր անօրինական ընտրություն:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (47)
1. Մարգար19:26 - 4 հունիսի, 2012
Կարմիր կովը շարունակում է իր դաբաղած կաշին ցույց տալ: Մթերել է պետք էդպիսիներին: Կարծում եմ, այս փուլում ևս Աքորեցիները ցույց կտան իրենց միասնականությունը:
2. Նառա22:46 - 4 հունիսի, 2012
Զարմացնում է աքորեցիների միասնականությունն ու կամքը։ Ողջունելի է և օրինակելի
3. ՄԱՐԴ10:46 - 8 հունիսի, 2012
Միայն ողջունելը քիչ է, փորձը տարածեք, թող բոլոր դասատուները կապները կտրեն; Էլ ինչ մանկավարժություն, ինչ դպրոցական կարգապահություն?? Այդպես կմոտեցնեք և ղարաբաղյան հարցի լուծումը, և բարձր հայրենասիրական ոգի կդաստիարակեք; Վայ, վայ, վայ.....
4. Իսկական ՄԱՐԴ11:50 - 10 հունիսի, 2012
ՄԱՐԴ.......... Նման մտքեր բանական էակը չի կարող արտահայտել, խորհուրդ կտամ հանդես գաք ուրիշ անունով:
5. ՄԱՐԴ08:29 - 11 հունիսի, 2012
Իսկական, քեզնից նեղանալ պետք չէ, քանի որ միտքն ու մտքի բացակայությունը տարբերելը հեշտ բան չէ;
6. Իրավաբան08:23 - 18 հունիսի, 2012
Մոտ մեկ տարի թմբկահարեցին, թե ինչու գյուղապետը և իր կինը պետք է լինեն խորհրդի կազմում, հիմա գյուղապետը չկա; Հիմա խորհրդի կազմում են հավակնորդ Արմոյի քույրը, հորեղբոր աղջիկը, բայց դա Արմոյին ու քրոջը, հորեղբոր աղջկան չի բավարարում; Նրանք վճռել են ոնց էլ լինի խորհրդի անդամ դարձնել նաև հորեղբոր հարսին;Նրանց ժուլիկությունը ոչ չափ ունի, ոչ սահման;Դուրս է գալիս, որ և գյուղապետը, և անգամ մարզպետը որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է նրանց կարծիքը հարցնեն; Խելքի աշեցեք.....
7. Մի խումբ աքորեցի ծնողներ23:20 - 18 հունիսի, 2012
Հարգելի իրավաբան, շնորհակալություն իրերը իրենց անուններով կոչելու համար;Դուք չեք էլ պատկերացնի, թե դրանք ոնց են թաղից թաղ մաղ ծախողների նման շրջում, ծնողներին ահաբեկում երեխաներին ցածր գնահատելու կամ մնացնելու սպառնալիքով, որ իրենց բողոքներն ու զրպարտագրերը ստորագրել տան; Մենք ուղղակի զզվել ենք արդեն; Վատն էլ էնա, որ դպրոցի ղեկավար կոչվածներն էլ դրանց հետ են;
8. Արարատ Դալլաքյան /Իրավաբան/15:08 - 20 հունիսի, 2012
ՙՙԽղճուկ ՚՚ իրավաբանին և մի խումբ միամիտ ծնողներին տեղեկացնենք , որ դպրոցի գործող ղեկավարությունը և ծնողական խորհուրդը պաշտպանելով ողջ կոլեկտիվի , աշակերտների և համայնքի շահերը, արդյունավետ և արժանի գործ են կատարում : Իսկ ձեր նմանները զբաղված են բամբասանքով , ստահոդ լուրերի տարածմամբ և մի քանի անգրագետ մարդկանց շահերի սպասարկումով: Վայել չէ անհարկի օգտագործել նաև մարզպետի անունը : Դրանով դուք ցույց եք տալիս ձեր ինտելեկտուալ մակարդակի պակասը և քննարկվող հարցերում ՝ տհասությունը:
9. Aqoreci21:44 - 20 հունիսի, 2012
Ov e khosum ''khghtchuk'' iravabani masin?Mard,ov tariner araj ir iravabanakan giteliqnern u karoghutyunner@ ogtagortsel e katarelov meghqeric tsanraguyn@.Isk myus ''khghtchuk'' iravabann el tnoreni jamanakavor pashtonakatar Silva Simonyann e,um tariner araj iravabanakan ashkhatanqi ch@ndunecin,patcharabanelov,vor na chuni iravabanin bnorosh tramabanutyun.TSnoghi hogebanutyun@ haskanalu hamar petq e tsnogh linel.Sevaka@ kaser.''Mard el ka,mard el''
10. Իրավաբան02:11 - 21 հունիսի, 2012
Արարատ, լավ էր համագյուղացուդ գրածից իմացա, թե քեզանից ինչ ես ներկայացնում, ես էլ ընկնելու էի անունդ իրավապահների կայքերում փնտրելու; Բայց դա մի կողմ, ուղղակի մեծ կարեկցանքի են արժանի ձեր գյուղացիները, որ քեզ նմանը իրենց երեխաների հետ առնչվում է;
11. Գայանե11:12 - 21 հունիսի, 2012
Հարգելի Արարատ Դալլաքյան, սիրելի ուսուցչական կոլեկտիվ եւ աքորեցիներ, ճիշտ է՝ ես ձեզ բոլորիդ միջնորդավորված եմ ճանաչում՝ Գոհարի միջոցով, բայց ձեր խնդիրները այս ընթացքում իմն են դարձել, ես մշտապես հետեւել եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում ծավալված պրոցեսներին եւ հասցրել եմ հիանալ ձեր կամքով ու ձեր կողմից դրսեւորված քաջությամբ: Բայց ուզում եմ հիմա մի շատ կարեւոր բան ասել, եւ եթե կարողանաք կողքից նայել կատարվողին, դուք էլ շատ հեշտությամբ կտեսնեք այն, ինչ ես եմ տեսնում: Ինձ թվում է՝ դուք արդեն ինքներդ էլ չեք հասկանում, թե ինչ եք ուզում եւ կոցրել եք ձեր պայքարի նպատակը: Սա տխուր բան է, եւ պետք է, որ հիմա դուք նորից վերհիշեք կատարվածը: Ինչի համար էր պայքարում ուսուցիչը? Ա. Կեղծիքներով ընթացած ընտրության դեմ: Բ. Կոնկրետ անձի դեմ, ով ոչ այնքան տեղացի չլինելու, որքան ինտրիգան եւ վտանգավոր մեկը լինելու պատճառով էր մերժվում ձեր կողմից: Ուրեմն, հիմա, երբ այս երկու խնդիրներն էլ մարզպետարանի գործուն աջակցությամբ մի կողմ են դրվել, այլեւս ինչի եւ ում դեմ եք պայքարում? Ուսումնական պրոցեսի տապալման? Դա էր ձեր ուզածը?Իհարկե՝ ոչ: Կային մարդիկ, որ կամենում էին կշվից դուր գալով հարցը հենց այդպես ներկայացնել, բայց մենք կարաղացանք ձայն բարձրացնել եւ հակառակն ապացուցել բոլորին: Հիմա դուք ձեր պահվածքով, ցավոք, ջուրն եք գցում առաջին հերթին ձեր զոհողությունների ու պայքարի, այնուհետ՝ մեր աջակցության արդյունքում քաղվծ պտուղները: Անհարմար է, դադարեցրեք գնալով անառողջ դարձող այս աղմուկը, որովհետեւ համայնքի վարկն ու կոլեկտիվի հեղինակությունն է արդեն կասկածի տակ դրվում: Միավորվեք տնօրենի արդար ընտրություններ անցկացնելու գերնպատակի շուրջ, եւ թող ընտրվի նա, ով կընտրվի: Կոնկրետ ես եւ ինձ պես շատերը միշտ պայքարող, բայց ո՛չ հիստերիկ մարդու կողքին կլինեմ: Կներեք, եթե վիրավորեցի ձեզ ու հաջողություն ձեզ: Մտածեք, խնդրում եմ, ասածներիս շուրջ:
12. Դիտորդ12:57 - 21 հունիսի, 2012
Հասկացողին ճանճ ու մժեղ երգիչ ա, չհասկացողին դափ ու զուռնեն դեռ քիչ ա;
13. Ալավերդցի22:51 - 21 հունիսի, 2012
Գայանե, դրանցից ոմանց պետք է նաև հասկացնեիր, որ ուսուցիչը պետք է գրական հայերենով խոսի, որ տեղկոմի նախագահը չպետք է ասի խաբար չեմ, կենսաբանության ուսուցիչն էլ--թասլիբ,...
14. Ուրիշ ալավերդցի23:51 - 22 հունիսի, 2012
Ինտելեկըւալ Արարատին էլ պետք է ասել այտա, դու շատ լավ գիտես, որ մարզպետի կողմից հաստատված խորհրդի նիստն ես լքել, բա էլ ինչ ես պոչ խաղացնում, թե մարզպետի անունը տալը ինտելեկտի պակասություն է; Հա, դե ասում են դու էլ մեծ ախորժակ ունես տնօրեն դառնալու, ուզում ես հիմիկվանից հաճոյանաս; Մաշալլա.........................
15. Ալավերդցի ուսուցիչ10:31 - 23 հունիսի, 2012
Այո, մարդ ել կա՝ մարդ ել... Պարույր Սևակի հայտնի բանաստեղծության 3-24-րդ տողերը լիովին վերաբերվում են իր հպարտ անունով հանդես եկող Արարատ Դալլաքյանին, իսկ մնացածը՝ իրենց սեփական անուն-ազգանուններից ամաչող և ինտերնետի բջիջներում վախկոտի նման թաքնված, նրա ընդդիմախոսներին: Արարատ Դալլաքյանը Ալավերդի քաղաքում նույնպես ճանաչված ու հարգված ուսուցիչ է, մտավորական և քաղաքական գործիչ: Աքորու դպրոցը ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի կոլեկտիվը, մանկավարժը, դպրոցականը: Փոխանակ ողջունեք նրանց արդարացի և համարձակ քայլերը, փորձում եք վարկաբեկել և խեղաթյուրել: Այստեղ են ասում՝ խելքի աշեցեք...
16. լՂԱՀԱՆ ԷԼԱԾ ԱՔՈՐԵՑԻ17:00 - 23 հունիսի, 2012
հՈՒՆՎԱՐԸ ՈՐ ՀԻՇՈՒՄ ԵՄ< ՍԻՐՏՍ ՄՂԿՏՈՒՄԷ< ԹԵ ՈՆՑ ԷԻՔ ՄԵՐ ՔՈՐՓԱ ԷՐԵԽԵՔԻ ՀԵՏԵՎԻՑ ՎԱԶՈՒՄ< ՎԱԽԱՑՆՈՒՄ< ՈՐ ԴՊՐՈՑ ՉՄՏՆԵՆ: ԱԼԱՎԵՐԴՑՈՒՆ ՀԱՄԱՐԵՑԻՔ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ:ՀԻՄԱ ՔՈ ԿՐՈՒԳԻ ՄԱՂ ԾԱԽՈՂԸ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ՀԵՆՑ ԴՈՒ ՀԱՆԴԵՍ ԵՔ ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԱԼԱՎԵՐԴՑԻ ՈՒՍՈՒՑԻՉ: ԲԱ ՈՆՑ ՉԷ< ԹԱՆ ԷԼ ՉԷ ՓՐԹԱԾ ՄԱԾՈՒՆ: ԱԼԱՎԵՐԴՑԻՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԳԻՏԵՆ< ՈՐ ԱՔՈՐԻ ՆԱև ՇԱՏ ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ< ԹԵ ՉԷ ԵԹԵ ՁԵԶԱՆՈՎ ԳՆԱՀԱՏԵՆ ԱՔՈՐԵՑԻՆԵՐԻՆ< ՍԻՆԴՐԻԿ ԾԱԽՈՂՆԵՐԻՆ ԷԼ ՃԱՄՓԻՑ ՀԵՏ ԿՏԱՅԻՆ: ՄՈՒՆԴՌԻԿ>ԲԱՅՑ ՈՐ ՄՏՔՈՎԴ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑՆՈՒՄ>>
17. Արարատ Դալլաքյան/իրավաբան/16:15 - 24 հունիսի, 2012
Շնորհակալություն ալավերդցի ուսուցիչներին, նախկինում և հիմա մեզ աջակցելու համար... Ինձ թվում էր քաղաքակիրթ բանավեճ կլինի, և շատերը կիմանան Աքորու դպրոցի դեպքերի մասին ճշմարտությունը: Սակայն ինչպես տեսնում եք, մեր դեմ խոսողներից շատերը ցածր են բարեկրթության չափանիշներից: Հարգելի Գայանե, շնորհակալություն Ձեզ և Գոհարին՝ մինչև այժմ դեպքերին ճիշտ արձագանքելու և մեզ օգնելու համար: Խնդրում եմ չշտապել, ճիշտ ինֆորմացիա ստացեք՝ հետո մեկնաբանեք: Իրավաբանական գիտելիքներս միշտ օգտագործում եմ բարի նպատակներով, մարդկանց օգնելու համար: Հիմա ել պարզեցի, որ , , նույն մարդն է, ավելի ճիշտ՝ կինը... Անհարմար է, խնայում եմ, անունդ չեմ ասում, խորհուրդ եմ տալիս իրական կյանքում հանդիպել և զրուցել: կփորձեմ գտնել հիվանդանոցում, ինչով կարող եմ կօգնեմ... Առաջարկում եմ հանդես գալ իրական անուններով, մե՛ք թաքնվի, այլապես՝ դժվար թե պատասխանեմ, քանի վոր ուրիշ կարևոր գործեր ունեմ...
18. Արարատ Դալլաքյան/իրավաբան/21:23 - 24 հունիսի, 2012
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ... Նախորդ գրության մեջ տեխնիկական կամ այլ պատճառներով սխալներ են եղել.վերջին բառի մեջ ավելորդ է գրվել, իսկ կրճատվել են բառերի մասը: Պետք է լինի այսպես. , մնացածը՝ տեքստում...>>: Խնդրում եմ խմբագրությանը և կայքի լիազորներին՝ կրճատումներ չանել: Շնորհակալություն...
19. Արարատ Դալլաքյան/իրավաբան/09:51 - 25 հունիսի, 2012
Նորից ուղղումները չեն կատարվել, ստիպված ներկայացնում եմ տեքստի աղավաղված հատվածը. ...Հիմա էլ պարզեցի, որ , , անուններով ներկայացողը նույն մարդն է, ավելի ճիշտ՝ կինը... Անհարմար է, խնայում եմ, անունդ չեմ ասում, խորհուրդ կտամ իրական կյանքում հանդիպել և զրուցել: Իսկ կփորձեմ գտնել հիվանդանոցում, ինչով կարող եմ՝ կօգնեմ... Առաջարկում եմ հանդես գալ իրական անուններով, մ՛եք թաքնվի, այլապես՝ դժվար թե պատասխանեմ, քանի որ ուրիշ կարևոր գործեր ունեմ... Մնացածը՝ ինչպես տեքստում...
20. ditord09:55 - 25 հունիսի, 2012
Haskacoxin min asa, chaskacoxin hazar u min.
21. barekam10:03 - 25 հունիսի, 2012
Hargeli Araratn u ir mardik korcrel en chapi zgacumy, yndameny.
22. Գայանե17:29 - 25 հունիսի, 2012
Արարատ Դալլաքյանին: Արարատ, շնորհակալ լինելու կարիք չկա, ես մտածել եմ այնպես, ինչպես ցանկացած բանական էակ կմտածեր առկա փաստերի համադրումից հետո եւ արել եմ այն, ինչ ինքս եմ անհրաժեշտ համարել: Եւ, այդուհանդերձ, գիտեք, թե ինչն է տխրեցնում? Այն, որ երբ իմ խոսքը ձեր քիմքին հաճո են եղել, ձեր տեսանկյունից՝ եմ եղել, փաստորեն, իսկ երբ ոչ, միանգամից դառնում եմ , ով ամեն ինչից բացի՝ նաեւ շտապել է... Ասացեք, խնդրեմ? Ինչ է նշանակում ճիշտ ինֆորմացված? Ինչպես տեսնում եմ՝ արդեն որերրորդ փոսթն եք այստեղ տեղադրում եւ առայժմ միայն ինքնահաստատվում եք որպես իրավաբան: Ոչ մի փաստարկ, ոչ մի հավելյալ , որ նաեւ իմ ձեռքը կտայիք՝ ձեզ օգտակար լինելու համար: Կրկնում եմ՝ ինչ եք ուզում հիմա? Կարող եք երկու հոդաբաշխ նախադասությամբ ձեւակերպել՝ առանց սարուձոր ընկնելու? Կներեք կտրուկ տոնիս համար, դու՛ք ստիպեցիք...
23. Գայանե18:54 - 25 հունիսի, 2012
Չգիտեմ ինչու՝ առանձին բառեր անհետացել են իմ գրածից: Ստիպված եմ նորից ձեւակերպել՝ կայքի պատասխանատուին խնդրելով հեռացնել նախորդ գրառումը: Արարատ Դալլաքյանին: Հարգելի Արարատ, շնորհակալ լինելու կարիք չկա, ես մտածել եմ այնպես, ինչպես ցանկացած բանական էակ կմտածեր առկա փաստերի համադրումից հետո եւ արել եմ այն, ինչ ինքս եմ անհրաժեշտ համարել: Եւ, այդուհանդերձ, գիտեք, թե ինչն է տխրեցնում? Այն, որ երբ իմ խոսքը ձեր քիմքին հաճո է եղել, ձեր տեսանկյունից՝ հրաշալիորեն եմ ինֆորմացված եղել, փաստորեն, իսկ երբ ոչ, միանգամից դարձել եմ սխալ ինֆորմացված մեկը , ով ամեն ինչից բացի՝ նաեւ շտապել է? Ասացեք, խնդրեմ? Ինչ է նշանակում ճիշտ ինֆորմացված? Ինչպես տեսնում եմ՝ արդեն որերրորդ փոսթն եք այստեղ տեղադրում եւ առայժմ միայն ինքնահաստատվում եք որպես իրավաբան: Ոչ մի փաստարկ, ոչ մի հավելյալ ապացույց, որ նաեւ իմ ձեռքը կտայիք՝ ձեզ օգտակար լինելու համար: Կրկնում եմ՝ ինչ եք ուզում հիմա? Կարող եք երկու հոդաբաշխ նախադասությամբ ձեւակերպել՝ առանց սարուձոր ընկնելու? Կներեք կտրուկ տոնիս համար, դու՛ք ստիպեցիք...
24. Արարատ Դալլաքյան/իրավաբան/19:25 - 25 հունիսի, 2012
Հարգելի Գայանե, ի տարբերություն շատերի՝ ինքնահաստատման կարիք չունեմ, տեսնում ես, որ միայն ես եմ իրական անունով ներկայանում: Ոչինչ, որ նորից շտապեցիք... Ես մեղավոր չեմ, որ իմ 17-րդ մեկնաբանությունը կրճատված վիճակում է տեղադրվել, 18, 19-ը նույնպես աղճատված է, դրա համար էլ միտքը լրիվ չի հասկացվում: Գուցե ուրիշ ձև պետք է գտնենք, ճիշտ ինֆորմացիա փոխանակելու համար...
25. Դիտորդ23:28 - 25 հունիսի, 2012
Գելի գլխին ավետարան կարդացին, ասավ-շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ;
26. Կաճաճկուտեցի00:54 - 26 հունիսի, 2012
Ես էլ ուզում եմ ասեմ, որ մեծ էշն ախոռումն եք թողել;
27. Դիտորդ01:01 - 26 հունիսի, 2012
Կեցցես, կաճաճկուտեցի, երևի դու լսել ես, որ դրանց միջին լուսամուտից թռչող ուսուցչուհի էլ կա; Ես որ լսեցի, ծիծաղից ուշքի չէի գալի;
28. մի ուրիշ կաճաճկուտեցի10:54 - 26 հունիսի, 2012
Ես ել ուզում եմ ասել, որ մեծ էշին Կաճաճկուտի ախոռում են թողել, իսկ փոքրին/դիտորդ/ հավաբնում, էրեվում է լավ թռչող է;
29. ՀՈՎԻԿ> Կաճաճկուտ15:41 - 26 հունիսի, 2012
Ես զարմանում եմ կճաճկուտեցիք ընչի խառնվեցին, մեր գեղից շատ էրեխեք են սովորել Աքորու դպրոցում և միշտ ել գոհ են մնացել/
30. Գայանե23:48 - 26 հունիսի, 2012
Արարատ, եթե նույնիսկ ես շտապել եմ, դուք էլ միակն եք, որ ձեր անունով եք ներկայանում, միեւնույն է, դա ձեզ իրավունք չի վերապահում անընդհատ խոսել եւ չասել ոչինչ: Հասկացանք, որ իրավաբանությունը հետաքրքիր դաշտ է, որ իրավական լեզուն կարող է ճկուն լինել անհնարինության աստիճան, բայց այն մաստեր-կլասը, որ դուք եք ցուցաբերում, ինձ արդեն հուսահատեցնում է... Իմ հարցը, հարգելիս, ուժի մեջ է՝ ձեր ուզածն ինչ է? Ինչի՝ որ կեղծիքի եւ ում՝ որ անընդունելի անձի դեմ եք բողոքում? Խնդրեմ՝ առանց գնահատականների իմ համեստ պերսոնի նկատմամբ, որովհետեւ եթե, օրինակ, իմա էլ գրեք, որ շտապելուց բացի՝ նաեւ հիմար եմ, դրանից դուք բնավ խելացի չեք երեւա...Հասկանում եք, չէ? Թե չէ? Ափսոս...
31. էլի կաճաճկուտեցի00:30 - 27 հունիսի, 2012
Հովիկ, իհարկե, մեր երեխեքը գոհ են եղել Աքորու դպրոցից, բայց դա էլ էն դպրոցը չի;
32. Sajat Nova00:40 - 27 հունիսի, 2012
Gajanein----Dun en glxen imastun is, xelqt himarin bab mi ani.....
33. Արարատ Դալլաքյան06:51 - 27 հունիսի, 2012
Գայանե, պետք չէ կասկածի ենթարկել իմ և Ձեր խելացիությունը, դա ակնհայտ երևում է նույնիսկ մեր գրած տեքստերի պարկեշտ և գրագետ ոճից: Բայց ես 24-րդ մեկնաբանության մեջ արդեն գրել եմ, թե ինչու չեմ շարունակում, այս միջավայրում խանգարողներ շատ կան, և կարելի է ուրիշ ձև գտնել քաղաքակիրթ և արդյունավետ երկխոսության համար... Հարգանքներով՝ Ա. Դալլաքյան
34. ՍԱՅԱԹ_ՆՈՎԱ11:11 - 27 հունիսի, 2012
21_ՐԴ դարի զարգացած sajat nova ,,ճուտիկիս,, ասեմ որ իմ ժամանակ ել էր էդպես; խելացի մարդիկ հիմարների շրջանում տարօրինակ են թվում/
35. Արթուր Մեշչյան14:41 - 27 հունիսի, 2012
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս...
36. Հովհ. Թումանյան13:10 - 28 հունիսի, 2012
Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ Հաշտ ու խաղաղ մարդկություն...
37. Ընթերցող13:51 - 28 հունիսի, 2012
Հետաքրքիր է, Լարիսա Փար. հոդվածների շնորհիվ Հետք-ը դարձել է իմաստախոսություններ և պոեզիայի պատառիկներ փոխանակելու հարթակ; Այ դաէ ողջունելի. մեր գորշ առորյայի մեջ լույսի շողեր տեսնենք; Հեյ ճամփաներ, ճամփաներ, Անդարձ ու հին ճամփաներ, Ովքեր անցան ձեզանով,Ուր գնացին, ճամփաներ...
38. Ոզնի21:43 - 28 հունիսի, 2012
...քաղվածք հարգելի Արարատի--պարկեշտ ոճով--ութերորդ մեկնաբանությունից-------ձեր նմանները զբաղված են բամբասանքով և մի քանի անգրագետ մարդկանց շահերի սպասարկումով....duq cujc eq talis dcer ...thasutjuny...
39. Հովհ. Թումանյան09:18 - 29 հունիսի, 2012
Ինչքան ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել, Վատը լավ եմ տեսել ես....
40. Եղիշե Չարենց14:01 - 29 հունիսի, 2012
Լույս ընծայեցի մի անգամ ես իմԲանաստեղծությունը անստորագիր, Մեկը հոդված գրեց այդ մասին-Նույնպես թաքցրած ազգանունը իր--Բայց ինչ--չմնաց գաղտնիք ոչ անունը իմ և ոչ էլ նրա, Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ, Ես ականջներից իմացա նրան...
41. SHIRAZ14:25 - 1 հուլիսի, 2012
YES EM ANUSH HAYASDANI......
42. Ավ. Իսահակյան08:34 - 2 հուլիսի, 2012
Աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի-- անսկիզբ, անվերջ-- հրաշք դյութական...
43. Mushex Ishxan10:11 - 2 հուլիսի, 2012
Haj lezun tunn e hajun ashxarhi churs cagerun, Ur kmtne amen haj ibrev tater harazat...
44. Պետրոս Դուրյան23:54 - 2 հուլիսի, 2012
Հեք մարդկության մեկ ոստը գոս- Հայրենիք մը ունիմ թշվառ, Չօգնած անոր -մեռնիլ աննշան--ՈՀ, այս է սոսկ ցավ ինձ համար...
45. Mecatarov AQORECI10:53 - 10 հուլիսի, 2012
Es inch banastexcakan eja, poxanak govek es mardkanc miasnakanutyun@ ekel eq esim inchov eq zbaxvum.
46. kjduertr00:42 - 12 հուլիսի, 2012
Mi Imastun arab asel e سج-طفطسح دطاچطذا-جوسمذاج-سمودومس-جبطمد-جسودمطج huzich er che ??es el em huzvel hatkapes stex بطمد-جسودمطج ...))) irok es bolor@ shat huzicha,dimanaln anhnara, ushqi ek mardik
47. Իմաստուն13:27 - 15 հուլիսի, 2012
Եվ եթե ինքդ քեզ հաղթահարես, իմացիր, ով մարդ, որ գտար դու քեզ;
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»