15:28, 4 հունիսի, 2012Մայիսի 6-ին հեղափոխական էր միայն ՀՀԿ-ն
Փորձագետների արված դիտարկումներիից կարելի է եզրակացնել, որ մայիսի 6-ին հեղափոխական են եղել միայն ՀՀԿ-ի գործողությունները: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ իշխող կուսակցության տակտիկան չի փոխվել, փոխվել են միայն տեխնոլոգիաները, որոնց միջոցով ՀՀԿ-ն և նրա առաջնորդը շարունակում են վերընտրվել:
«Մայիսի 6-ին կատարվեց թղթե հեղափոխություն»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Մեսրոբյանը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հավելեց, որ շատերի համար դեպքերի նմանօրինակ զարգացումն անսպասելի էր այնքանով, որ ընտրական նոր, ավելի կատարելագործված, «քաղաքակիրթ» տեխնոլոգիաների կիրառման արդյունքում իշխանությունն ամրապնդեց իր դիրքերը առանց դրսում և ներսում մեծ աղմուկ հանելու:
Նրա կարծիքով՝ խորհրդարանական այս ընտրությունները հանրապետության գործող նախագահի կողմից «իմպերատիվ մեսիջ» էր հասարակությանը, որի թաքնված բովանդակությունն այսպես կարելի է հասկանալ՝ կամ ես մնում եմ հավերժ, կամ իշխանափոխության այլ մեթոդներ փնտրեք, քանի որ առանց լուրջ ցնցումների, ավանդական միջոցներով՝ այն է, գնալ ընտրության և «թուղթ գցել արկղի մեջ», Հայաստանում այլևս երբեք բեկումնային փոփոխություններ չեն լինի: Ներկայիս քաղաքական ուժերը կամ պետք է խաղան գործող նախագահի կանոններով, կամ այլընտրանքային ճանապարհ պետք է ընտրեն:
Բոզոյանը օրինաչափ է համարում կոալիցիայի անդամ չդարձած ԲՀԿ-ի՝ այլընտանքային քաղաքական ուժ ներկայանալը, քանի որ ոչ վաղ անցյալում այդ կուսակցությունը պաշտոնապես իշխանության մաս էր կազմում և հիմա նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող հանդես գալ ռադիկալ ընդդիմադիր դիրքերից, այդ պատճառով ընտրում է միջանկյալ անվանումներ:
Քաղաքագետի կարծիքով՝ շատերն են այսօր առաջ քաշում այլընտանքային քաղաքական ուժի անհրաժեշտության գաղափարը, քանի որ ժողովուրդը հավասարապես հոգնել է թե իշխանություններից, թե ընդդիմությունից:
Լրագրողների այն հարցին, թե ով կարող է հավակնել այդ դերին՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ մեկ ուրիշը, Մեսրոբյանն ու Բոզոյանը հայաստանյան շատ այլ քաղաքական փորձագետներից չտարբերվեցին՝ պատասխանելով, թե դեռ չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ մեզանում արդեն սովորական է դարձել, երբ ոչ վաղ անցյալում իշխանությանը հայհոյողներն այժմ նույն այդ իշխանության մեջ են. միայն պրակտիկ գործունեությունը ցույց կտա, թե ով ինչ է իրենից իրականում ներկայացնում:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4179 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2541 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2301 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2122 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1792 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1720 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը