14:59, 5 հունիսի, 2012Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի ատենապետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ-պետություններին ուղղված ՀՔԳԱ-ի հետևյալ դիմումը.
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի դիմումը ԱՄՆ-ի պետքարտուղար նորին գերազանցություն տ-ն Հիլարի Քլինթոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գծով նրա մեծարգո գործընկերներին
Քարտուղար Քլինթոնի այցի հետ միաժամանակված ռազմական սադրանքի մասին
Քաղաքական գիտության ասոցիացիան 2012 թ. մայիսին արված իր հայտարարության մեջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի մի պաշտոնյա, կատարելով ադրբեջանական պետության ղեկավարի կարգադրությունը, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2012 թվականի մայիսի 11-ին Բաքու կատարվելիք այցին միաժամանակեց Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունների հրապարակումը:
Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից Ադրբեջանի պետական և քաղաքական հաստատությունների նկատմամբ հանրահայտ համատարած վերահսկողության պայմաններում կասկած չի կարող հարուցել այն փաստը, որ տվյալ սադրանքը պատվիրել էր անձամբ նախագահ Ալիևը:
Երեկ` ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջան ժամանելու օրը, Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ-ի դիվերսիոն խումբը նախագահ Ալիևի կարգադրությամբ իրագործեց Հայաստանի Հանրապետության տարածքում երեք հայ զինծառայողի սպանություն:
Ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային հանրության կողմից չվերահսկվող սպառազինությունների մրցավազքի պայմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում նրա քաղաքացիների դավադրական սպանության միաժամանակեցումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի` ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի Հարավային Կովկաս այցելությանը ցինիկ մարտահրավեր է` նետված Հարավային Կովկասում և շրջակա տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիան կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ մեծարգո պետություններին խստագույնս դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները և Ալիևի վարչակարգի վրա ազդեցություն գործելու` կողմերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համար իր վրա վերցված պարտավորությունները անվերապահորեն կատարելու նպատակով:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 5228 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3658 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3474 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2453 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 2209 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 2059 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ