HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ստեփան Սաֆարյան. «Ռազմական արկածախնդրությանը ռազմական քայլերով պատասխանելը քիչ է»

Ստեփան Սաֆարյան. «ԱՄՆ պետքարտուղարներն ընդհանրապես չէին այցելում Հայաստան: 2010-ից հետո այս դեպքը երկրորդն է, նշանակում է դրա անհրաժեշտությունը կա, բայց  ԱՄՆ-ի համար մե՞նք ենք հետաքրքրության առարկան, թե՞ մեր աշխարհագրական դիրքը: Չէ՞ որ Հայաստանը ստրատեգիական կարևորություն ունի Իրանի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում»: 

«Եվրատեսիլից մինչև դիվերսիաներ Ադրբեջանը հոգեբանական խնդիր է փորձում լուծել` սեփական ժողովրդին ինչ-որ կերպ ապացուցելու համար, որ իրենք տարածաշրջանում կարող են ինչ-որ բան անել, որ իրենք ուժ ունեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը միաժամանակ ստուգում է նաև միջազգային հանրության ռեակցիան, տեսնելու համար, թե ինչպես աշխարհը կարձագանքի իր «փոքրիկ արկածախնդրություններին»:

Սաֆարյանը համոզված է, որ մեր կողմից տրվող սիմետրիկ պատասխանները` 3  սպանված զինվորի փոխարեն 5 սպանված զինվոր, կարող են կոտրել ադրբեջանցիների քաղաքական կամքը, սակայն դա հարցի լուծում չէ: Ռազմական արկածախնդրությանը ռազմական քայլերով պատասխանելը քիչ է. անհրաժեշտ է մշակել ռազմաքաղաքական հստակ պատասխանի ծրագիր, օգտագործել միջազգային բոլոր հնարավոր լծակները:

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությունը տարածաշրջանում չի սթափեցնում մեր անկառավարելի հարևանին, ապա այդ իրողությանը երկու բացատրություն կարելի է տալ: Կամ Իլհամ Ալիևն իրոք թքած ունի Արևուտքի վրա, կամ Արևմուտքին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություների համայնապատկերում այնքան էլ չի հուզում, թե մեր տարածաշրջանում կոնֆլիկտի հետևանքով ինչ իրավիճակում կհայտնվեն կողմերը:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
ՍՍ- ի թվաբանությունը` 3 սպանված զինվորի փոխարեն 5 սպանված զինվոր, թուրք ազերիների երազած թվաբանությունն է: Հաշվի առնելով նրանց թվաբանական պրոգրեսիայով ընթացող աճը, այդպիսի փոխհատուցման դեպքում մեր թվաքանակը նրանց երազած 0 մակարդակին կհասնի այն օրը երբ նրանց թվաքանակը տասնյակ կամ ավելի ճիշտ 100 միլիոնը կանցնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter