HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:

Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաև հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ադրբեջանական բանակի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտվել իր ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter