HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային:

Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ hանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը: 

Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված, ինչը, հանդիպման մասնակիցների հավաստմամբ, շատ կարևոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար: 

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են նաև տարբեր բնագավառներում երկու երկրների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter