HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՊԱ-ն ուշանում է, վթարված մեքենաները խանգարում են երթևեկությանը

Այսօր առավոտյան՝ ժամը 9-ին, Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի և Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարից երեք ժամ անց երկու ավտոմեքենաների վարորդները շարունակում էին սպասել «Ռոսգոստրախ» ապահովագրական  ընկերության ներկայացուցչին: Առանց այն էլ նեղ, բայց բանուկ խաչմերուկում վթարված մեքենաները խանգարում էին երթևեկությանը:

«Ռեսո» ընկերության ներկայացուցիչ Գրենա Շալունցը, ով ներկայացնում էր ապահովագրված ավտոմեքենաներից մեկի շահերը, նշեց, որ ինքը դեպքի վայր է հասել րոպեներ անց և արդեն երեք ժամ է, սպասում են ապահովագրական մյուս ընկերությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter