HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան կոմիտեն խստորեն քննադատել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին

Չեխիայի հելսինկյան կոմիտեն խստորեն քննադատել է  Պրահայում   կենտրոնակայան ունեցող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին իր օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականություն կիրառելու համար: Կոմիտեն այդ քաղաքականությունը գնահատել «անբարոյական»: Տարածված հայտարարությունում նշվում է, որ ամեն ինչի սկզբնապատճառն այն է, որ օտարերկրացիներին միտումնաբար տրվում են աշխատանքային պայմանագրեր, որոնք ղեկավարվում են ամերիկյան օրենքներով, մինչդեռ այդ օրենքները չեն տարածվում ԱՄՆ-ից դուրս աշխատող ոչ ամերիկացիների  վրա: Արդյունքում  ռադիոկայանի ոչ ամերիկացի աշխատակիցները հայտնվում են իրավական վակուումում կամ օրենքից դուրս:

«Մենք ռադիոկայանի քաղաքականությունը գնահատում ենք անբարոյական, մասնավորաբար այն պատճառով, որ աշխատողները չեն իրազեկվում, որ ամերիկյան օրենքներն իրենց վրա չեն տարածվում»,- ասվում է հայտարարությունում, որ ստորագրել է Չեխիայի հելսինկյան կոմիտեի նախագահ, ՄԱԿ-ի  մարդու իրավունքների մրցանակակիր Աննա Շաբաթովան: 

Առաջին անգամ է, որ իրավապաշտպան կառույցը քննադատում է իրավապաշտպան մեկ այլ կառույցի, այն էլ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Օրեր» ամսագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter