HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Շահումյանի շրջանը ոչնչացվում է. Սամվել Կարապետյան

«Մեր քարոզչությունը ադրբեջականից գրեթե ոչնչով չի տարբերվում՝ թերևս բացառությամբ այն բանի, որ Արցախի շրջանների մասին մենք խոսում ենք որպես ազատագրված հողերի, իսկ նրանք դրանք ներկայացնում են որպես հայերիս կողմից գրավված»,- Շահումյանի շրջանի ոչնչացման թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Նրա համոզմամբ ամոթ չէ բանակցային գործընթացների ժամանակ միջազգային հանրությանը ներկայացնել նաև մեր կորուստները, թե չէ ստացվում է` մենք այս տարածքն ենք ազատագրել, այն տարածքն ենք ազատագրել կամ գրավել (թեկուզև պատմական հայկական հողեր), և ոչինչ չենք կորցրել ռազմական գործողությունների ընթացքում: Ստացվում է մենք իրո՞ք օկուպանտ ենք:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ մինչև 1992 թվականը մենք տանտիրոջ հոգածությամբ պահպանում էինք հայկական մշակույթի տարրերը Արցախի հյուսիսային շրջանում, իսկ այժմ, երբ այդ հողերը զինադադարից հետո գտնվում են թշնամու տարածքում, հերթով ոչնչացվում է հայկական գոյությունը հիշեցնող գրեթե ամեն ինչ՝ բացառությամբ այն շինությունների, որոնք գործնականում կիրառվում են` կամուրջներ, աղբյուրներ: Դրանց վրայից ուղղակի հանվում է ճարտարապետի անունը:

Կարապետյանը նշեց, որ Արցախի հյուսիսում կորցրած տարածքների, ինչպես նաև Նախիջևանում գտնվող և աննկատ ոչնչացվող պատմամշակութային արժեքների մասին շատ կցտկուր ժամանակակից տեղեկություններ ունենք:

«Երբ աշխարհով մեկ սփռված շուրջ տասը միլիոն հայերից մոտավորապես 7-8 միլիոնը զբաղված է առևտրով և արհեստով, բնական է, որ թուլանում է հանուն հողի ապրելու գիտակցությունը»,- եզրափակեց իր խոսքը ՍամվելԿարապետյանը:

 


Մեկնաբանություններ (2)

viewer
To Comment 1, shut up idiot.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բայց ԱՄԵՆԱԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՆ այն է,որ այդ բիզնեսմեն ու «բիզնեսմեն» Հայերը իրենք արդար /կիսաարդար աշխատած կամ քցած փողերը ՎԱՏՆՈՒՄ են ՕՏԱՐ հողի վրա ԵՎՍ ՄԻ պսպղուան-ցուցադրական եկեղեցի կառուցելու վրա. «Արա ոնց կլինի, որ Սոֆիայի եկեղեցին մեր Լվովի եկեղեցուց մեծ լինի. ձև չկա»: Հայաստանում ՎԱՂՈՒՑ ԺԱՄԱՆԱԿՆ է,որ նորից սկսեն կառուցել ՎԱՀԱԳՆ ու ԱՆԱՀԻՏ Աստվածների տաճարներ: Հայը ՊԻՏԻ իրեն ՎԵՐՋԱՊԵՍ հետևյալ ԿԱՐԵՎՈՐ հարցը տա.«մենք Վահագն/Անահիտի, թե Հրեա Աբրահամի ցեղի ժառանգորդներն ենք?»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter