HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուլղարիայի մշակույթի նախարարին

Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան և ընդգծել, որ հայ-բուլղարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի և բուլղարական քաղաքների միջմշակութային հարաբերությունների ընդյալնման համար:

«Մեր երկու ժողովուրդներն ունեն պատմական և հոգևոր ընդհանրություններ և համոզված եմ, որ  կոնկերտ ծրագրային հիմքերով ամրապնդված համագործակցությունն ավելի արդյունավետ կընթանա: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է ու պատրաստակամ համատեղ ծրագրերի իրականացման համար»,-նշել է Երևանի քաղաքապետն ու հավելել, որ Երևանն ու Սոֆիան այսօր հանդիսանում են գործընկեր քաղաքներ և դրա հավաստումը Բուլղարիայի մայրաքաղաքի «Երևան» անունը կրող այգում տեղադրված հայկական խորհրդանիշ հանդիսացող տուֆակերտ արձանն է:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես ազգային ու մշակութային արժեքների պահպանության հարցում: Վեժդի Ռաշիդովը, ակնկալելով Երևանի քաղաքապետի աջակցությունը, խնդրել է ընդառաջել և երևանյան բեմում ներկայացնել բուլղարահայ հայտնի ռեժիսոր Գրիգոր Ազարյանի «12-րդ գիշեր» պիեսը:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կողմերը զրուցել են նաև միջմշակությաին տարբեր հարցերի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել փոխայցելությունների վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter