HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիվիլիթաս հիմնադրամի հայտարարությունը

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք «փողերի լվացման և հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:

Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարևոր առաքելությունից և ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի գործունեությունը:

Սիվիլիթասի նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել և իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի որևէ անդամի և/կամ որևէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը:

Առհասարակ, անընդունելի և պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն և ներդրումներ է արել: Մի՞թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց և հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:

Հասարակական այն լայն աջակցությունը, որ Սիվիլիթասը ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին: 

Մեկնաբանություններ (3)

SAMO
Առհասարակ, անընդունելի և պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, UXAKI NA CHGITI TE OVKER EN NJDEHAKANNER@ )))
Մլեհ
SAMO, դուն մորմո՞ն ես թէ` անմեղսունակ:
SAMO
MLEH ES ESORVA < NJDEHAKANNERIN > LAV GITEM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter