10:12, 15 հունիսի, 2012«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով «Երեւան» բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով:
Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու «Հայասի»-ից, չնայած այդ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին:
«Հայասի» անունով բարեգործական հիմնադրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա:
Ի դեպ, ՕԵԿ պաշտոնական կայքում այսպիսի կարգախոսների կարելի է հանդիպել. «Միասին կառուցենք օրենքի Հայաստան», «Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր»: Ու փաստորեն, սրանք են այս կուսակցության պատկերացրած օրենքն ու օրինականությունը: Երեւակայեք` ինչպիսի օրենքի Հայաստան էր սարքելու մեր երկիրը, եթե մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունենար:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3824 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2681 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 2108 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1706 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1649 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1480 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը