HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» հաղորդումը հանցագործության մասին

Իրավապահ մարմինները իրենց անգործությամբ օրինականացնում են պետության թալանը: 

Ինչպես արդեն նշել ենք, մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարաններից անհետանում են նկարներ, քանդակներ, հին գորգեր, զարդեր: Որեւէ մեկը չի պատժվում, իրավապահները նման դեպքերում չգիտես ինչու միանգամից անգործունակ են դառնում: Կարծես թե նրանք հրահանգ ունեն, որ նման դեպքերում քրեական գործեր չհարուցվեն:

Ինչպես արդեն «Հետքը» գրել է, Հայաստանի ազգային պատկերասրահից մի քանի անգամ գողացել են քանդակներ, մինչեւ հիմա քրեական գործեր չեն հարուցվել: Քրեական գործեր չեն հարուցվել, երբ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից անհետացել են Մինաս Ավետիսյանի ութ նկարները, Վալմարի «Արհավիրք» գեղանկարը: Այս նկարները բոլորը պետության սեփականությունն էին: Այսինքն՝ թալանվել է պետական ունեցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունը:

Այժմ ներկայացնում ենք պետական ունեցվածքի թալանի եւս երկու փաստ.  Հարություն Հովհաննիսյանի «Այրիվանք» (գույքահամար 2955բ) և «Զանգեզուր» (գույքահամար 8880) գրաֆիկական աշխատանքները, որոնք մշակույթի նախարարություն են բերվել 2002 թ., 2005-ին արդեն անհետացել էին:

Այս հրապարակումն ուղղված է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է.

1. Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

Մեկնաբանություններ (2)

david
Այս նկարի մարդկանց եմ դիմում.Սեպտեմբերին լրանում է մեր գերության 3տարի 6 ամիսը;ԿԿարողանանք փրկվել սերժապետությունից, թե միայն Սերժի գնալուց հետո; Բռնակալները պատասխան տալու են;Իմ արյունը կաթիլ-կաթիլ խմողը հայավամպիրապետության աթոռավոր բորենիները...Երեխա ու կին են սովամահում հայ գոյ բթաորձերը;Նզովվեք; Սովամահում եք սողուններ;Հայեր;
DER HH QAXAQACI
De nman talanchinerin noric Naxagan nshanakec naxararner. Erevi @ntrutiunnerum huisner@ drel en ayn irakanum chexac 600 000 dzayneri vra ha? Artagaxtn eq mecacnum paron naxagah

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter