Իսպանացիները իռլանդացիներին ցույց տվեցին տան ճամփան
Իսպանիա-Իռլանդիա (4-0) հանդիպումից հետո աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գոհունակություն է հայտնել իր թիմի խաղից: Ըստ նրան՝ գլխավորն այն է, որ իսպանացիները կարողացել են վերահսկել գնդակը եւ տեղաշարժել այն մի եզրից մյուսը: Եվ սա այն դեպքում, երբ մրցակիցը հագեցրել էր պաշտպանությունը:
Դել Բոսկեն գովել է նաեւ հարձակվող Ֆեռնանդո Տորեսին, որը դարձել է երկու գոլի հեղինակ: «Նա արեց այն, ինչ սպասում էինք իրենից»,- նշել է մասնագետը: Վերջինս խոսել անգամ չի ուզում վերջին խաղում հորվաթների հետ ոչ-ոքի խաղալու մասին: «Մենք դա արդեն քննարկել ենք, ու ասվել է, որ առջեւում երկու խաղ կա, երկուսում էլ ուզում ենք հաղթել: Ոչինչ չի փոխվել: Նման մրցաշարերում չի կարելի կորցնել զգոնությունը»,- եզրափակել է դել Բոսկեն:
Իր հերթին իռլանդացիների մարզիչ Ջովանի Տրապատոնին մատնանշել է, որ թիմը, ինչպես եւ հորվաթների հետ խաղում, արագ գոլ է ընդունել (Տորեսը հաշիվը բացել է 4-րդ րոպեին): «Դա նշանակում էր, որ խաղի վերաբերյալ մեր ծրագիրը կարելի է պատուհանից դուրս նետել»,- ասել է իտալացի սինյոր Տրապը: Շուտ բաց թողած գոլի պատճառով առաջ նետվելն ու ազատ տարածություններ ստեղծելը տեխնիկապես ուժեղ մրցակցի դեմ խաղում նշանակում էր բարդացնել նախախաղային բոլոր ծրագրերի իրականացումը: Ըստ իտալացուն՝ իռլանդացիները թույլ են տվել նույն սխալները, ինչ որ հորվաթների հետ խաղում:
«Մենք մրցաշարին եկել էինք ուժերի նկատմամբ վստահությամբ, սակայն հիմա ես, ինչպես եւ բոլոր խաղացողները, շատ հիասթափված ենք: Իտալացիների հետ հաջորդ խաղում պիտի անենք ամեն ինչ, որ մրցաշարը թողնենք բարձր պահած գլխով»,- ասել է հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավոորությունները կորցրած թիմի մարզիչը:
|
Իսպանիա |
2 |
1 |
1 |
0 |
5-1 |
4 |
|
Հարվաթիա |
2 |
1 |
1 |
0 |
4-2 |
4 |
|
Իտալիա |
2 |
0 |
2 |
0 |
2-2 |
2 |
|
Իռլանդիա |
2 |
0 |
0 |
2 |
1-7 |
0 |
Լուս.՝ AFP/Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել