HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել «Հետքի» հոդվածի վերաբերյալ

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել «Հետքի» «Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի վերաբերյալ:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը «Հետքին» հայտնեց, որ այս պահին ոստիկանության աշխատակիցները Ալինա Հարությունյանի տանն են և աղջկա հետ զրուցում են կատարվածի մասին:

Հիշեցնենք՝ հոդվածում նշվում էր, որ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը Ալինա Հարությունյանին, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, արգելել էր բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել էր քաղաքացու վրա:

Հայկ Քոչինյանն ասաց, որ ծառայողական քննությունը սահմանված կարգով կիրականացվի, և արդյունքները հայտնի կդառնան:

Մեկնաբանություններ (1)

Դավիթ Հովհաննիսյան
Այն անգրագիտությունը, անպատասխանատվությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, տարրական մարդկային նորմերի նկատմամբ արհամարհանքը, որ տիրում է Հայաստանի անձնագրային բաժանմունքներում, ուրիշ ոչ մի տեղ չի կարող լինել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter