HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՄԳԱ Վոթըր»-ը պնդում է, որ «Մաքուր ջուր»-ը ուղղակիորեն լեռնային աղբյուրից է

«ՄԳԱ ՎՈԹԸՐ» ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր սպառողներին 9 տարիների վստահության եւ համագործակցության համար:  Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ուղին, որն անցել ենք մեր սպառողի հետ, իրականացրել ենք առավելագույնը նրանց սպասումները արդարացնելու համար:

Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների` հարկ ենք համարում եւս մեկ անգամ  հայտարարել, որ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐՆ ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող և ջրամատակարարման ցանցով առաքվող: Մեր Ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել և միշտ փոխանցվել է մեր սպառողներին:

Տեղեկացնում ենք նաեւ, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012 թ. կայացրած որոշումը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ և ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Այսպիսով «ՄԳԱ Վոթըր» ՍՊ Ընկերությունը հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշտգրիտ տեղեկություններ:

Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը, օգտագործելով  բոլոր մեթոդները:

Կարեւորելով հետագա համագործակցությունը մեր սպառողների հետ` հատուկ շնորհակալություն ենք հայտնում հազարավոր հաճախորդներին, որ այս տարիների ընթացքում միասին ներդրում ունեցանք Միացյալ Ազգերի կազմակերպության Մանկական Ֆոնդի` UNICEF-ի «ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ» առողջության ծրագրին եւ վստահ ենք, որ մենք համատեղ ջանքերով կշարունակենք բարձրացնել մեր երկրում հետծննդյան խնամքի մակարդակը, քանի որ յուրաքանչյուր շիշ «ՄԱՔՈՒՐ ՋՐԻՑ» հասույթ կշարունակվի փոխանցվել UNICEF-ին Հայաստանի ծննդատներին բուժսարքավորումներ ձեռքբերելու նպատակով:

«ՄԳԱ Վոթըր» ընկերություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter