Իսպանիան ու Իտալիան արդարացրին սպասելիքները
«Եվրո-2012»-ի C խմբի ֆավորիտներ Իսպանիան ու Իտալիան հուսախաբ չարին իրենց երկրպագուներին եւ դուրս եկան 1/4 եզրափակիչ:
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները հանդիպել էին ամուր ընկույզի՝ հանձին հորվաթների: Վերջիններիս կտրուկ հակագրոհները երբեմն ավելի վտանգավոր էին, քան իսպանացիների անցումները: Եղավ հատված, երբ իսպանացիների կազմում չկար նոմինալ հարձակվող, իսկ հորվաթների կազմում խաղում էր միանգամից երեք գրոհային: Սակայն դա պատահական չէր, քանի որ Բիլիչի թիմին հաղթանակ էր պետք, որովհետեւ զուգահեռաբար ընթացող խաղում Իտալիան հաղթում էր Իռլանդիային: Դե իսկ դել Բոսկեն իր հանգիստ ու անխռով բնավորությունը կարծես տարածել էր նաեւ ֆուտբոլիստների վրա, որոնք առաջին հայացքից խաղի վերջնամասում գործում էին հաշիվ պահելու վրա, քանի որ դա էլ բավարարում էր նրանց: Այդուհանդերձ 88-րդ րոպեին Նավասի գոլը դրեց ինտրիգի վերջը. չեմպիոնները խմբի արգելքը հաղթահարում են առաջին տեղով:
Արժանին պետք է մատուցել հորվաթներին, որոնք ֆիզիկապես հզոր թիմ ունեն եւ ամուր միջին ու գրոհային գիծ: Բիլիչն իսկապես հպարտանալու տեղ ունի:
Իսկ ահա իռլանդացիներն այդպես էլ չկարողացան իրենց հետեւից շրխկացնել դուռը ու մրցաշարը լքեցին միավոր բաժանողի կարգավիճում: Կասանոյի ու Բալոտելիի գոլերը ուրախություն էին ամբողջ Ապենինյան թերակղզու համար. դժվար մեկնարկից հետո թիմը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր, իսկ Բալոտելիի գեղեցիկ գոլը կարող է դասվել մրցաշարի լավագույնների թվին:
Իսպանին ու Իտալիան կսպասեն իրենց մրցակիցներին, որոնք հայտնի կդառնան շուրջ 24 ժամից:
|
Իսպանիա |
3 |
2 |
1 |
0 |
6-1 |
7 |
|
Իտալիա |
3 |
1 |
2 |
0 |
4-2 |
5 |
|
Հորվաթիա |
3 |
1 |
1 |
1 |
4-3 |
4 |
|
Իռլանդիա |
3 |
0 |
0 |
3 |
1-9 |
0 |
Լուս.՝ Նավասի գոլը (Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել