HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 2 մլն դոլար կբաշխվի Հայոց ցեղասպանության զոհերի մոտ 100 ժառանգի միջև

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան:

Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:

Արդյունքում, մոտ 2,176,587 ԱՄՆ դոլար կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջև, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել:

Փաստաբան Վարդգես Եղիայանը փոխանցեց նաև, որ այս գործով չեն վերանայվելու Հանձնաժողովի կողմից մերժված դիմումները:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter