Տեղի կունենա «Աշխարհն առանց խոշտանգման - 2012» միջոցառումը
«Ընդդեմ իրավական կամայականության», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները և ՀՀ Փաստաբանների պալատը հունիսի 26-ին կազմակերպում են «Աշխարհն առանց խոշտանգման - 2012» խորագրով միջոցառումը: Փաստաբանները կներկայացնեն իրենց վարույթում գտնվող խոշտանգումների վերաբերյալ գործեր։
Միջոցառման նպատակն է բարձրաձայնել Հայաստանում խոշտանգումների, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին, ներկայացնել դրանց կանխարգելման հնարավորությունները, նաև քննարկել խոշտանգման զոհերի բուժ-հոգեբանական վերականգման ոլորտում գործող պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության հնարավորություններն ու ձևերը:
Մասնակցելու են շահագրգիռ պետական մարմիններ, դեսպաններ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ:
Միջոցառումը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 14:00-16:30-ը, «Անի Պլազա» հյուրանոցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել