HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի հատվել է 22 ծառ, պետությանը պատճառվել է 594.000 դրամի վնաս

Հունիսի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնից ոստիկանության Հրազդանի բաժնում գրություն է ստացվել, որ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ս/թ մայիս ամսվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում անտառների պահպանության վիճակի դիտարկումներ իրականացնելու արդյունքներով հայտնաբերվել են ապօրինի հատված 22 ծառի կոճղեր, որով պետությանը պատճառվել է 594.000 դրամի վնաս:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ծառերից 7-ը 2011 թ. աշնանը ապօրինի հատել է 1971 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

Lilit
Parzpes edpisi mardik petq e nsten, vor xelqi gan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter