HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառնարանը բերելու պատրվակով երիտասարդը խաբեությամբ վերցրել է 60.000 դրամ ու դիմել փախուստի

Հունիսի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1946 թ. ծնված Եղիշե Գ.-ն և հաղորդում տվել, որ մայիսի 29-ին Աբովյան քաղաքի կինոյի տան մոտ իրեն է մոտեցել անծանոթ մի երիտասարդ, ներկայացել որպես Էդիկ և պատվիրել, որ իր «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով գնան Աշտարակ՝ այնտեղից սառնարան բերելու համար:

Սակայն հասնելով Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակ՝ անծանոթ երիտասարդը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 60.000 դրամ' Աբովյանում վերադարձնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո ավտոմեքենայից իջել է՝ իբր սառնարանը բերելու, և դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդիկը 1986 թ. ծնված Հարություն Վ.-ն է, որը նույն օրը Կոշ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter