ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը ստացել է պատգամավորի մանդատ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Զուլոյան Նելսոն Նորայրի, Կարապետյան Դավիթ Անդրանիկի, Գազիյան Դիանա Վլադիմիրի գրանցումները՝ հաշվի առնելով վերջիններիս ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի՝ 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Թադևոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 2 արձանագրությունը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմվել է արձանագրություն՝ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Հայկի Մարգարյանին տալու մասին:
ԿԸՀ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել