HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8 օրվա ընթացքում բերման է ենթարկվել 113 տրանսպորտային միջոց

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են բերման ենթարկել 113 տրանսպորտային միջոց:

Մեքենաներից 37-ի խլացուցիչները, առանց համապատասխան թույլտվության, վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 32 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 40 տրանսպորտային միջոց վարել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 մեքենայի վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ:

«Նշված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter