HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանափակ հնարավորություններով մարդիկ աշխատանքի կտեղավորվեն ԱԻՆ համակարգում

Հունիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն է այցելել Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Այցի հիմնական նպատակն էր նախանշել համագործակցության նոր ուղղություններն ու ծանոթանալ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական նոր հնարավորություններին:

«Վերջերս մենք հաստատել ենք թունաքիմիկատների և աղտոտված շրջակա միջավայրի մաքրման հետ կապված մի խոշոր ծրագիր, որի հիմնական գործընկերը լինելու է հենց ԱԻ նախարարությունը»,- ասել է Դաֆինա Գերչևան:

Արմեն Երիցյանը հայտնել է, որ նախատեսվում է արագ նորոգել ու վերազինել Գառնիի դիտարանը, որպեսզի այն դառնա տարածաշրջանային գիտական կենտրոն, և ՀՀ հեռավոր գյուղերում ստեղծել կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ավելի օպերատիվ արձագանքելու համար:

Նախարարության նոր նախաձեռնություններից է սահմանափակ հնարավորություններով մարդկանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորելը: Ուսումնասիրություններ են արվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան մյուս աշխատակիցների հետ ինտեգրված աշխատել:

Դաֆինա Գերչևան հույս է հայտնել, որ ԱԻՆ այս քայլը դրական օրինակ կծառայի մյուս գերատեսչությունների համար՝ մանավանդ հաշվի առնելով Հայաստանում հաշմանդամների գործազրկության բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել ԱԻՆ-ՄԱԶԾ աշխատանքային խումբ, որը կքննարկի և ղեկավարների ուշադրությանը կներկայացնի համատեղ ֆինանսավորմամբ համագործակցության նոր ոլորտներն ու ուղիները:

Վերջում Դաֆինա Գերչևան եղել է նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում և ծանոթացել կենտրոնի նոր տեխնիկական հնարավորություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter