Բակո Սահակյանն ու Արտյոմ Մովսեսյանը քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաև հայկական հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:
Արցախի նախագահի կայքի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել