HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը պատանի հնագետները կավարտեն իրենց պեղումների գործաշրջանը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները՝ թվով 27 դպրոցական և ուսանող-երիտասարդ, ովքեր հունիսի 6-ից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, վաղը՝ հունիսի 20-ին, կիրականացնեն վերջին պեղումները:

Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով վերստեղծված հնավայրում պատանի հնագետները 1-ին գործնական քայլերը հնագիտության բնագավառում իրականացրել են պայմանական A և B քառակուսիներում ու կարողացել են հնագիտական միջամտությունների միջոցով հողածածկ հնավայրից լույս աշխարհ բերել ուրարտական խեցեղենի և որմնանկարների նմուշներ, հայտնաբերել են ամրոցի տնտեսական հատվածը՝ սալապատ հատակով, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ոսկորների մնացորդներ, տարողունակ կարասներ, սեպագիր արձանագրություն և այլն: Նրանք սովորել են, թե ինչպես պետք է պահպանության հանձնելուց առաջ դասակարգել բացահայտված գտածոները և կազմել դրանց նկարագրությունները:

Պեղումների ընթացքում սկսնակները հնարավորություն են ունեցել դիտել նաև հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները և իրենց կողմից կիրառվող միջամտությունների մեթոդը «համեմատել» պրոֆեսիոնալների աշխատանքի հետ:

Վերջին պեղումները պատանիները կիրականացնեն հունիսի 20-ին՝ ժամը 16:30-20:15-ի ընթացքում: Իսկ հունիսի 21-ին նախատեսվում է ուսումնական հնավայրի «կոնսերվացումը»: «Պատանի հնագետ» դպրոցի 2-րդ դասընթացը նախատեսվում է 2013թ. մայիս ամիսին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter