Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճանով
Հունիսի 20-ից 24-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ից 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հունիսի 20-ից 24-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել